• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել խոլեստերինի եւ ցրված սկլերոզի միջեւ

8 հունվարի, 2018  20:08

Խոլեստերինի բյուրեղները խոչընդոտում են կենտրոնական նյարդային համակարգի վերականգնմանը: Այսպիսի եզրակացություն են կատարել Science ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:

Կենտրոնական նյարդային համակարգում վճռորոշ դերակատարում ունի միելինային թաղանթը: Մեծ քանակությամբ ճարպեր պարունակող այս թաղանթը էլեկտրական ազդակների արագ եւ արդյունավետ փոխանցման համար նյարդային մանրաթելեը մեկուսացնում է: Ցրված սկլերոզի դեպքում տեղի է ունենում միելինային թաղանթի քայքայում, որը առաջացնում է հայտնի ախտանիշները:

The Technical University of Munich-ից (TUM) մի խումբ գիտնականներ պարզել են, որ նյարդային մանրաթելերի միելինային թաղանթի վնասման դեպքում բացասական դեր ունի բյուրեղային խոլեստերինը: Այն կայուն բորբոքում է առաջացնում, որն էապես դժվարացնում է նյարդերի վերականգնումը:

Այս մեխանիզմը կապված է միկրոֆագերի գործունեության հետ, որոնք քայքայում են վնասված միելինը՝ թողնելով միայն թաղանթում պարունակվող խոլեստերինը: Արդյունքում այն կարող է բյուրեղանալ: Բյուրեղային խոլեստերինը միկրոֆագերում ակտիվացնում է ինֆլամասոմը, որի հետ կապված է բորբոքման մեդիատորների արտադրումը եւ մեծ թվով իմունային բջիջների ներգրավումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է