• Latest news

Քնելուց առաջ պետք է վաղվա գործերի ծրագիրը կազմել. գիտնականներ

15 հունվարի, 2018  23:49

Քնելուց առաջ պետք է վաղվա գործերի ծրագիրը կազմել, խորհուրդ են տալիս Բեյլորի համալսարանի գիտնականները:

Journal of Experimental Psychology ամսագրում հարապարակված փորձը ցույց է տվել, որ ծրագրի կազմման համար 5 րոպե է պահանջվում, եւ դա թույլ է տալիս բավական շուտ քնել: Բայց եթե արդեն կատարված գործերի ցանկը գրվի, ապա դրական ազդեցությունը կկորի:

Մասնագետները կարծում են, որ մոտեցման յուրօրինակությունը հետեւյալն է. մարդկանց մեծ մասը գործերի ծրագիրը մտքում է պահում: Դրա համար նրանք չեն կարողանում թուլանալ: Թղթի վրա ծրագիր կազմելով՝ ուղեղը թեթեւացնում ենք՝ թույլ տալով նրան հանգստանալ: Գիտնականները հրավիրել են 18-30 տարեկան 57 կամավորի, նրանք լաբորատորիայում պետք է յոթ գիշեր անցկացնեին: Լույսը անջատում էին ժամը 22:30-ին:

Քնելուց 5 րոպե առաջ յուրաքանչյուր կամավոր կատարել է առաջադրանքը: Փորձի մասնակիցների 50 տոկոսը գրել է նախատեսվող գործերի ցուցակը: Իսկ մյուսները գրել են արդեն կատարված գործերի ցանկը: Դրանից անմիջապես հետո նրանք գնացել են քնելու: Գիտնականները ողջ գիշերվա ընթացքում հետեւել են ուղեղի ակտիվությանը:

Պարզվել է՝ մարդկանց առաջին խումբը երկրորդից 9 րոպե շուտ է քնել: Եվ որքան ավելի հստակ է կազմվել ցուցակը, այքան ավելի արագ է հաջողվել քնել: Թվում է՝ 9 րոպեն որոշիչ չէ: Սակայն նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի լրացուցիչ 10 րոպեն բարելավում է կոգնիտիվ գործառույթները: Նաեւ արդեն հայտնի է դարձել, որ օրական 20 րոպե սթրեսային ապրումների մասին թղթի վրա գրելը ուժեղացրել է ասթմայով, արթիթով եւ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց իմունիտետը: Օրագիր ունենալը ընդհանուր առմամբ օգնում է հաղթահարել սթրեսը, էմոցիոնալ ապրումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել