• Latest news

Սրտի կաթվածով ամենաերիտասարդ հիվանդը 18 տարեկան է եղել. սրտաբան

16 հունվարի, 2018  13:19

Վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդությունները նկատելիորեն երիտասարդացել են, եւ եթե նախկինում դրանք ախտորոշվում էին հիմնականում 45 տարեկանից մեծ մարդկանց մոտ, ապա այսօր բժիշկները ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների են հանդիպում՝ սրտի ամենատարբեր հիվանդություններով, այդ թվում՝ կաթվածով: Սրտի կաթվածով ամենաերիտասարդ հիվանդը, ում հետ աշխատել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնարի ղեկավար Միքայել Ադամյանը, ընդամենը 18 տարեկան է:

Ի պատասխան NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին՝ սրտաբանը պատմեց, որ այս երիտասարդը ճարպակալում ուներ, ինչի հետեւանքով նրա մոտ դեռահաս տարիքում 2-րդ տիպի դիաբետ է առաջացել, իսկ անոթներն ախտահարված էին աթերոսկլերոզով: Այս բոլոր խնդիրները բերել են նրան, որ 18 տարեկանում նրա մոտ տեղի է ունեցել սրտի ընդարձակ կաթված:

Բժիշկներին հաջողվել է նրա կյանքը փրկել. հիմա նա արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանում է բնակվում եւ իր բուժումն այնտեղ է շարունակում:

Սրտաբանը հիշեցրեց, որ տղամարդիկ, որպես կանոն, կանանցից ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդություններին. վերարտադրողական տարիքի կանանց հորմոնալ համակարգը նրանց անոթներն ու սիրտը «պաշտպանում» է:

Մասնագետը սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար խորհուրդ է տալիս վարել առողջ կենսակերպ, օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինել, ճիշտ սնվել եւ, իհարկե, չծխել: Խորհուրդ է տրվում նաեւ 30 տարեկանից հետո կանոնավոր հաճախել սրտաբանի մոտ՝ գոնե տարեկան մեկ անգամ եւ մի քանի կանխարգելիչ զննումներ անցնել, որոնք նա կնշանակի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել