• Latest news

Տաշքենդում 11-ամսական երեխայի մարմնի միջից 16 պողպատե ասեղ են հանել (ֆոտո)

22 հունվարի, 2018  13:19

Ուզբեկստանում բժիշկները 11-ամսական տղայի մարմնից 16 պողպատե ասեղ են հեռացրել: Ինչպես հայտնում է UzNews-ը, ինչ-որ մեկը երկար ժամանակ մեկը մյուսի հետեւից ասեղները խրել է նորածնի մարմնի մեջ:

Ասեղները հեռացնելու վիրահատությունը 9 ժամ է տեւել: Ներկայումս երեխան ծայրահեղ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:

Ինչպես հայտնում է պարբերականը, երեխայի մայրը մանկական ուրոլոգին է դիմել, երբ երեխայի մոտ միզելու խնդիրներ են առաջացել: Զննելիս բժիշկը խորհուրդ է տվել ռենտգեն անել: Ռենտգոնը ցույց է տվել, որ փոքրիկի մարմնի մեջ օտար մետաղական ասեղներ կան:

Հունվարի 17-ին 11-ամսական երեխային բարձր ջերմությամբ եւ սկսվող թոքաբորբով Տաշքենդ են տեղափոխել: Համապատասխան անալիզներ կատարելուց հետո, պարզվել է, որ երեխայի մեջ ասեղները գտնվել են 1-1,5 ամիս: Հունվարի 18-ին երեխային վիրահատել են, որի ընթացքում երեխայի մարմնից 16 ասեղ են հանել:

«Երեխան չէր կարող ինքնուրույն կուլ տալ 16 ասեղը, քանի որ ռենտգենը ցույց է տվել, որ ասեղները մարմնի տարբեր մասերում էին գտնվում: Դրանից կարելի է եզրակացնել, որ ասեղները խրվել են կողմնակի մարդու կողմից»,- ասել է երեխային զննած պրոֆեսոր Հաբիբուլլահ Ակիլովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է