• Latest news

ԳՄՕ-ն օգտակար է. հայ սննդաբան

3 փետրվարի, 2018  13:40

Գենոմոդիֆիկացված մթերքները ոչ միայն անվնաս են, այլեւ առանց դրանց մարդկությունը պարզապես չի կարողանա գոյատեւել։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժշկուհի-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը՝ հավելելով, որ այդ տեսակետին են նաեւ Նոբելյան մրցանակաբաշխության դափնեկիրները։

Նա նշեց, որ աշխարհում որեւէ հետազոտություն չկա, որը կապացուցի, որ ԳՄՕ պարունակող մթերքները վնասակար են մարդու օրգանիզմի ու շրջակա միջավայրի համար։ Իրականում գենոմոդիֆիկացված մթերքները մարդկությունը վաղուց է գործածում, դրանցից են նաեւ եգիպտացորենը, բազուկը, բրինձը ու կարտոֆիլը։

«Առանց ԳՄՕ-ի կուլտուրաները բավականաչափ բերք չեն տալիս ու երկար չեն պահպանվում։ Բացի դրանից, մեկ մարդուն ԳՄՕ չպարունակող կուլտուրաներով կերակրելու համար անհրաժեշտ է 20 հա ցանքատարածք, իսկ ԳՄՕ-ով կուլտուրաներ աճեցնելու համար՝ ընդամենը 13 հա»,- նշեց Հասմիկ Աբովյանը։

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ իր հերթին նշեց, որ սպառողն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ օգտագործել ԳՄՕ մթերքներ, թե ոչ։

«Անցած շաբաթ խորհրդարանում կայացան լսումներ ԳՄՕ-ի մասին օրինագծի մշակման մասին։ Օրենսդիրները հանգեցին հետեւյալ եզրակացության՝ քանի դեռ չկա ԳՄՕ վնասակարության մասին վերջնական եզրակացություն, գենոմոդիֆիկացված մթերքների ներմուծումը թույլատրվելու է։ Բայց ես ուզում եմ նշել Շվեդիայում ու ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունը։ Շվեդիայում, որտեղ ԳՄՕ-ն արգելված է, ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը ընդամենը 7 տոկոս է, իսկ ԱՄՆ-ում՝ 70 տոկոս»,- նշեց ՀԿ ղեկավարը։

Նա սպառողներին խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել արտադրանքի մակնշումներին ու հնարավորության սահմանում նվազեցնել ԳՄՕ մթերքների գործածումը։

Նա հիշեցրեց, որ կա տեսակետ, թե ԳՄՕ-ն վնասակար է շրջակա միջավայրի համար ու այն տարածքներում, որտեղ ԳՄՕ կուլտուրաներ են աճեցրել, այլ կուլտուրաներ այլեւս չեն աճում։

«Մենք բազմաթիվ ազատ ցանքատարածքներ ունենք ու դրանք կրճատելու անհրաժեշտություն չկա»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է