• Latest news

Գիտնականները գտել են ծերանալու դեմ պայքարի նոր միջոց

20 փետրվարի, 2018  11:49

Պորտուգալացի գիտնականները ծերանալու դեմ պայքարի նոր միջոց են հայտնաբերել, որը հիմնված է բջիջներում անոմալ թվով քրոմոսոմների առաջացման կանխման վրա:

Ինչպես հայտնի է, տարիքին զուգահեռ՝ աճում է բջիջների քանակությունը, որոնցում փոխվում է քրոմոսոմների (անեուպլոդիա) թիվը: Այս երեւույթը կապված է մարդու օրգանիզմի ծերացման հետ. փոփոխվում է գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են միտոզի միջոցով բջիջների կիսման համար՝ պրոցես, որի դեպքում քրոմոսոմները միանման են տեղաբաշխվում երկու նոր կորիզների միջեւ:

Պորտուգալացի գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա եւ պարզել, որ միտոզն ապահովող մեխանիզմի վնասման դեպքում զարգանում են պրոգերիայի (Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշ) նշաններ՝ գենետիկ հիվանդություն, որի դեպքում տեղի է ունենում վաղաժամ ծերացում:

Գիտնականները ծերանալու մարկերները հետազոտել են նաեւ ֆիբրոպլաստների բջիջներում, որոնք վերցվել են արական սեռի եվրոպոիդներից, որոնց ընդհանուր տարիքն է եղել նորածին շրջանից մինչեւ խորը ծերություն: Արդյունքում պարզվել է, որ ծերանալը կապված էր Forkhead box M1 (FoxM1) տրանսկրիպցիոն գործոնի ճնշման հետ՝ սպիտակուց, որը կապվում է ԴՆԹ-ին եւ կարգավորում G2-M գեների ակտիվությունը, որոնք վերահսկում են բջիջների կիսվելը:

Գիտնականները Forkhead box M1-ի մակարդակը մեծացրել են տարեց մարդկանց եւ պրոգերիայով հիվանդ մարդկանց օրգանիզմում արտադրվող բջիջներում՝ կանխելով անեուպլոիդների առաջացումը: Դրանից բացի, նվազել է ծերանալու մարկերների քանակությունը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենց ստացած արդյունքները կկարողանան օգնել ծերանալու դեմ պայքարի թերապեւտիկ միջոցների ստեղծմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել