• Latest news

Հետո, ուշանում եմ, շտապում եմ. Լեւոն Ալթունյանը հրաժարվել է պատասխանել դեղատոմսերի մասին հարցերին

28 փետրվարի, 2018  18:44

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին դեղամիջոցների՝ դեղատոմսերով վաճառքի նոր կարգի վերաբերյալ, որն ուժի մեջ է մտնում վաղը:

«Հետո», «ուշանում եմ», «շտապում եմ». կրկնում էր նա՝ փորձելով խուսափել տեսախցիկներից եւ լրագրողներից: Հարցին ի պատասխան, թե ինչ պետք է անեն զբոսաշրջիկները, որոնց կարող են ցավազրկողներ պետք լինել, նախարարը միայն նկատեց, որ ցավազրկողները վաճառվում են առանց դեղատոմսի: Իսկ հարցին՝ կաշխատի՞ արդյոք այս օրենքը Հայաստանում, Լեւոն Ալթունյանը պատասխանեց. «Իհարկե, այո: Հայաստանում կաշխատի այն ամենը, ինչ աշխատում է ողջ քաղաքակիրթ աշխարհում»:

Նշենք, որ դեղատոմսով դեղերի վաճառքի կանոնները խստացնելու մասին կառավարության որոշումը արդեն իսկ խուճապ է առաջացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում, որոնք շտապում են դեղատներից գնել ինչ հնարավոր է: Առողջապահության ոլորտի մի շարք մասնագետների կարծիքով՝ Հայաստանի համար պարտադիր դեղատոմսերին նման կտրուկ անցումն արդարացված չէ, քանի որ մեր պոլիկլինիկաները չեն կարող հիվանդների այդպիսի մեծ հոսք ընդունել, ինչը մեծ դժգոհություն կառաջացնի:

Անհասկանալի է նաեւ, թե ինչու որոշումը, որն ի սկզբանե ներկայացվում էր որպես հակաբիոտիկառեզիստենտության դեմ պայքարի միջոց, մարտի 1-ից կտարածվի նաեւ հորմոնալ դեղամիջոցների վրա, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղերի շատ լայն շրջանակի վրա:

Նման իրարանցման պայմաններում բնակչության համար կենսական կարեւորության որոշմանը վերաբերող հարցերն առանց պատասխանի թողնելը դժվար թե լավ որոշում է նախարարի համար:

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը

Դեղատոմսերով դեղերի բացթողումը միանշանակ ճիշտ է, սակայն հարցի երկրորդ կողմն էլ կա. Պարունակ Զելվեյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել