• Latest news

Առողջության համար վտանգավոր է բանկային վարկ վերցնելը

9 մարտի, 2018  22:31

Վարկերը կարող են հանգեցնել ոչ միայն ֆինանսական կորուստների, այլ նաեւ առողջության զգալի վատթարացման, պարզել են Վաշինգթոնի համալսարանի Հասարակական առողջության դպրոցի (University of Washington School of Public Health) եւ Պետական քաղաքականության ու կառավարման դպրոցի (Evans School of Public Policy and Governance) գիտնականները վերջերս կատարած հետազոտությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Affairs ամսագրում:

«Հասարակական առողջապահության ոլորտում հետազոտությունները մինչեւ հիմա միանգամայն անբավարար են կատարվել: Հիմա մենք ապացույցներ ունենք, թե հատկապես ինչ պատճառներ են մարդկանց դրդում օգտվել առաջին հերթին վարկերի տրամադրման ծառայություններից»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Եժի Էյզենբերգ-Գայոտը:

Էյզենբերգ-Գայոտը վերլուծել է ԱՄՆ բնակչության ընդլայնված ժողովրդագրական ամենամյա հետազոտության տվյալները 2011-2016 թվականների ժամանակահատվածում: Անկետաները երկրորդ անգամ լրացվել են առաջին հարցաշարից 9 ամիս հետո: Մոտ 15 հազար հարցվածներ պատասխանել են վարկային ծառայություններից օգտվելու եւ իրենց բանկային կարգավիճակի, ինչպես նաեւ առողջական վիճակի վերաբերյալ հարցերին:

Ըստ որում՝ հետազոտողները վիճակագրական տարբեր մեթոդների օգնությամբ փորձել են որպես առանձին գործոն բացառել եկամուտների ցածր մակարդակը՝  կենտրոնանալով միայն առողջական վիճակի եւ վարկերի կապի վրա: Պարզվել է, որ վարկերի սպառողները եւ նրանք, ովքեր չունեն սեփական խնայողական բանկային հաշվեհամար, համապատասխանաբար՝ 38 եւ 17 տոկոսով ավելի հաճախ են իրենց առողջական վիճակը վատթար գնահատում, քան նրանք, ովքեր վարկերից չեն օգտվում եւ խնայողություններ ունեն:

Տվյալների մշակման արդյունքները ցույց են տվել, որ պարտքերն ու վարկերը, ամենայն հավանականությամբ, իրենց ավանդն են ունեում առողջական վիճակի վատթարացման մեջ, չնայած հիմնական դերակատարում չունեն: Ակնհայտ պատճառների թվում է վարկը մարելու համար ավելի շատ աշխատելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պարտքի հետ կապված նյարդային լարվածությունը:

«Այս հետազոտությունը քաղաքական շատ հետեւանքներ ունի: Մի քանի եղանակներ կան, որոնցով մենք կարող ենք սոցիալական պաշտպանության համակարգը վերակառուցել եւ պետության սոցիալական քաղաքականությունն այնպես հարմարեցնել, որ օգնեն վարկային ծառայություններից օգտվող մարդկանց: Պետական եւ տեղական մակարդակներով փոփոխությունները կօգնեն բնակչության անպահով շերտերին, որոնք վարկերի հետեւանքով ամենից ավելի սաստիկ են տառապում՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ առողջական իմաստով»,- եզրակացրել են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է