• Latest news

Քաշի կտրուկ նվազեցումից հետո անձնական կյանքն արմատապես փոխվում է

30 մարտի, 2018  17:49

Բարիատրիկ վիրահատություններից հետո քաշի կտրուկ կորուստը կապված է  ամուսնալուծությունների եւ բաժանումների թվաքանակի մեծացման հետ նրանց համար, ովքեր զույգ են ունեցել, պարզել են շվեյցարացի գիտնականները: Մյուս կողմից՝ միայնակ մարդիկ հաճախ կյանքի ընկեր են գտել:

«Բարիատրիկ վիրահատություններ կատարող վիրաբույժները նկատում են, որ հիվանդներից շատերը նման կարգի վիրաբուժական միջամտություններից հետո իրենց կյանքում բավականին խորը փոփոխություներ են վերապրում»,- ասել է Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանից (University of Wisconsin in Madison) բժիշկ Լյուկ Ֆանկը, ով JAMA Surgery-ում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկն է:

Քաշի զգալի կորուստը եւ առողջական խնդիրների թեթեւացումը, ինչպիսին են արյան բարձր ճնշումը եւ դիաբետը, դրական փոփոխությունների են բերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան իմաստով:

«Այս մարդկանց մոտ հաճախ նոր հետաքրքրություններ են առաջանում, աճում է ֆիզիկական ակտիվությունը, իրենց ավելի ինքնավստահ են զգում, նկատելիորեն բարելավում են իրենց իմիջը: Կարծում եմ, որ սա շատերին ստիպում է վերանայել շրջապատողների նկատմամբ իրենց վերաբերմունքը»,- պարզաբանում է Ֆրանկը:

Նոր հետազոտություններից մեկը 10 տարի ուսումնասիրել է ճարպակալմամբ գրեթե 2 հազար շվեդների ռոմանտիկ հարաբերությունների պատմությունները, որոնք ենթարկվել էին քաշի նվազեցման վիրահատության: Մեկ այլ հետազոտության ժամանակ 29 հազար հիվանդների 3 տարի հետեւել են ստամոքսի շունտավորման վիրահատությունից հետո: Դրանք համեմատել են ճարպակալմամբ մեծահասակ մարդկանց տվյալների հետ, որոնք վիրահատական միջամտության չեն ենթարկվել:

Գիտնականները հայտնաբերել են, որ բարիատրիկ վիրաբուժությունը կապված է ամուսնալուծության կամ բաժանման հետ այն մարդկանց համար, որոնք նախքան վիրահատությունը հարաբերություններ են ունեցել, հատկապես նրանց համար, ովքեր առավելագույն քանակությամբ կիլոգրամներ են կորցրել: Նրանք նաեւ հայտնաբերել են, որ միայնակ մարդկանց համար քաշի զգալի կորուստը կապված էր նոր հարաբերությունների կամ ամուսնության ավելի մեծ հավանականության հետ:

Հետազոտության համահեղինակ Պեր-Արնե Սվենսոնն ասել է. «Այլ հարաբերություններում բարիատրիկ վիրահատությունից հետո քաշի կորուստը, հավանաբար, խնդիր չի համարվում, եւ շատ դեպքերում վիրահատությունից հետո հարաբերությունները նույնիսկ ամրանում են: Սակայն զուգընկերային հարաբերություններում, որոնք մի փոքր անկայուն են կամ անգործունակ, քաշի կորուստը կարող է մեծացնել զուգընկերների բաժանման հնարավորությունը: Ցավոք, մեր հետազոտությունը կարող է միայն սահմանափակ պատկերացում տալ քաշի կորստից հետո որոշ զույգերի բաժանման պատճառների մասին»:

Հետազոտողները հայտնել են, որ ակնկալում էին գոյություն ունեցող հարաբերությունների ամրապնդում, քանի բարիատրիկ վիրահատություններից հետո հոգեկան բարեկեցությունը եւ ինքնագնահատականը զգալիորեն ամրապնդվում են:

«Հնարավոր է՝ քաշի կորստից հետո հիվանդները ցանկացել են նոր հարաբերություններ փորձել: Հնարավոր է՝ նրանց զուգընկերները իրենց պակաս կապված են զգացել «նոր մարդու» հետ, որը տարբերվել է նրանից, ում հետ ամուսնացած էին մինչեւ վիրահատությունը»,- վարկածներ է առաջ քաշել Ֆանկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է