Համացանցում տարածված պահպանակներով ֆլեշմոբը կյանքի համար վտանգավոր է. նախազգուշացնում են մասնագետները

3 ապրիլի, 2018  22:37

Համացանցում այսօր կարելի է մեծ թվով հոլովակներ դիտել, որոնցում դեռահասները քթանցքերից մեկի մեջ են ներշնչում պահպանակը եւ այն դուրս թքում: Նոր չելենջը ստացել է «պահպանակների ներշնչում» (Condom snorting challenge) անունը: Այս երեւույթի վրա ուշադրություն է դարձրել ամերիկյան 12news հեռուստաալիքը:

Ֆլեշմոբի էությունը մեկ քթանցքով պահպանակը կտրուկ ներշնչելն է, որից հետո այն քթաըմպանից ցած է իջնում, երբ այն կարելի մատներով հանել բերանից: Հատուկ վարպետություն է համարվում այս գործընթացի կատարումը առանց ձեռքերի օգնության:

Առաջին անգամ նման բովանդակությամբ հոլովակը հայտնվել է 5 տարի առաջ, սակայն միայն հիմա է այս հնարքը դարձել վարակիչ հոլովակների սյուժե: Փորձագետները նշում են, որ յուրաքանչյուր նոր չելենջը, որ տարածվում է դեռահասների շրջանում, նախորդից ավելի վտանգավոր է, քանի որ դեռահասները շատ բանի են պատրաստ հանուն համացանցում հանրաճանաչության:

Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի պրոֆեսոր Բրյուս Լին պնդում է, թե միակ բանը, որ մարդիկ պետք է ներշնչեն՝ օդն է (եւ որոշ սփրեյ դեղեր, որոնք բժիշկն է նշանակում): Իսկ պահպանակներ «ներշնչելը» մահացու վտանգավոր է, քանի որ իրը կարող է խցանվել քթի մեջ կամ կոկորդում, եւ մարդը կարող է շնչահեղձ լինել:

Պրոֆեսոր Լին հիշեցրել է բժշկական գրականության մեջ նկարագրված 2 դեպքի մասին, որոնք վերաբերում էին պահպանակներին: Առաջին դեպքում 27-ամյա կինը օրալ սեքսի ժամանակ պատահաբար պահպանակը «ներշնչել» է: Այն կանգնել է նրա կոկորդին, որտեղից ընկել է թոքերի մեջ, ինչը ծանր թոքաբորբ է առաջացրել եւ աջ թոքի կոլապս: Այս դեպքի մասին նշված է Indian Journal of Chest Diseases and Allied Sciences ամսագրում:

Պատահել է եւս մեկ հետաքրքիր դեպք, որը նկարագրվել է Journal of Medical Case Reports ամսագրում. 26-ամյա կինը պահպանակը պատահաբար կուլ է տվել, որը մարսողական համակարգով անցնելով՝ ընկել է նրա կույր աղիքի մեջ եւ ծանր բորբոքում առաջացրել:

Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանակներն օգտագործել միայն ըստ նշանակության եւ չիրականացնել ֆլեշմոբեր, որոնք կարող են կյանքին սպառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
ՀՀ առողջապահության նախարարությանը կհաջողվի՞ կյանքի կոչել հակածխախոտային օրինագիծը
Այո
Ոչ
Չգիտեմ