• Latest news

Ինսուլտի կանխարգելմանն ուղղված 4 քայլ

26 ապրիլի, 2018  20:45

Ինսուլտն ուղեղի արյան շրջանառության սուր խախտում է, որը հաճախ հանգեցնում է հաշմանդամության կամ մահվան: Ավելի վաղ այն տարեց մարդկանց հիվանդություն էր համարվում, սակայն վերջին շրջանում միջին տարիքի կամ նույնիսկ երիտասարդ մարդիկ ավելի ու ավելի հաճախ են բախվում դրան, եւ բազմաթիվ մասնագետներ դա կապում են անառողջ կենսակերպի հետ:

Ի՞նչ կարելի է անել՝ ինսուլտը կանխարգելելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ քայլ:

«Ոչ» ասեք ծխախոտին

Եթե ալկոհոլի չափավոր օգտագործումը թույլատրելի է, ապա նույնը չի կարելի ասել ծխախոտի մասին: Ծխախոտի անվտանգ քանակությունը պարզապես գոյություն չունի, այդ պատճառով հարկավոր է հրաժարվել ծխելուց: Ծխելու ժամանակ արտազատվող քիմիական նյութերի ազդեցությամբ անոթներն ավելի խոցելի, փխրուն են դառնում, կորցնում են առաձգականությունը:

Ավելի ակտիվ եղեք

Անոթների առողջությունը պահպանելու համար հարկավոր է ամեն օր առնվազն 5-7 կմ քայլել: Շարժումը մարզում է սիրտը, բարելավում արյան շրջանառությունը, ինչը մաքրում է գլխուղեղի անոթները:

Շատ յուղոտ ուտելիք մի կերեք

Յուղոտ մթերքները, ծխեցրած, յուղոտ միսը բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարող են հանգեցնել անոթների խցանման եւ ինսուլսի, ինֆարկտի կամ այլ խնդիրների:

Մի մոռացեք հանգստի մասին

Եթե նորմալ չքնեք եւ չհանգստանաք, հոգնածությունը ձեզ խոցելի կդարձնի մի շարք հիվանդությունների առջեւ, այդ թվում՝ ինսուլտի: Գերլարվածությունն ու սթրեսները բարձրացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը, այդ պատճառով փորձեք քիչ նյարդայնանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել