Ինչո՞ւ չի կարելի ականջները մաքրել բամբակի փայտիկներով

13 մայիսի, 2018  18:56

Այսօր մարդկանց մեծամասնությունն ականջները մաքրում է բամբակի փայտիկներով, չնայած նրան, որ բժիշկները վաղուց են հայտնում այդ մեթոդի վտանգավորության մասին։

Երեխաների ականջները մաքրելը հատկապես վտանգավոր է նրանց ականջների լսողական անցուղու նեղ լինելու պատճառով։ Համաձայն 2017 թվականին The Journal of Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության՝ 1990-2010 թվականններին 263 338 երեխաներ (մինչեւ 18 տարեկան) ԱՄՆ հիվանդանոցներում բուժվել են ականջի վնասվածքների դեմ, որոնք կապված են եղել բամբակյա  փայտիկների օգտագործման հետ։

Փայտիկի միջոցով ականջը մաքրելու փորձի ժամանակ հակառակ արդյունքն է ստացվում՝ ծծումբը միայն անցնում է ականջի անցուղու ավելի խորքերը։

Բամբակյա փայտիկները կարող են վնասել ականջի անցուղին, պատռել թմբկաթաղանթը՝ առաջացնելով սուր ցավ կամ արյունահոսություն։ Վատթարագույն սցենարը այս պարագայում լսողության մշտական կորուստը կարող է լինել։

«Այն ամենը, ինչ ընկնում է ականջի մեջ, լուրջ վնաս կարող է հասցնել թմբկաթաղանթին ու անցուղուն, հնարավոր է ժամանակավոր կամ նույնիսկ մշտական խաթարում»,-հայտնում է դոկտոր Սեթ Ռ․ Շվարցը (Seth R. Schwartz)՝ օտոլարինգոլոգներից մեկը, որը 2017 թվականին խորհուրդներ է մշակել Օտոլարինգոլոգիայի ամերիկյան ակադեմիայի համար (AmericanAcademyofOtolaringology) ականջի ծծմբի հետ կապված հիվանդությունների ախտորոշման եւ բուժման համար։

Ականջի ծծումբը (բժշկական տերմինը՝ cerumen) չնայած համարվում է «կեղտոտ», այնուամենայնիվ, բնական խոնավեցնող միջոց է եւ ծառայում է ականջի ինքնամաքրմանը։ Որպես կանոն, դրա ավելորդ քանակությունը լվացվում է ցնցուղ ընդունելիս։ Հարվարդի բժշկական դպրոցի (Harvard Medical School) ադյունկտ-պրոֆեսոր, դոկտոր Ռոբերտ Շմերլինգը (Robert Shmerling) հաստատում է, որ ականջները կանոնավոր մաքրում չեն պահանջվում, քանի որ ականջի ծծումբը օգնում է կանխել բակտերիաների ու կեղտի ներթափանցումը ականջի ներքին հատված։

Օտոլարինգոլոգիայի ամերիկյան ակադեմիան հետեւյալ խորհուրդներն է տալիս ականջի ծծումբի հետ կապված՝

  • Ականջի ծծումբի առկայությունը նորմալ է, եթե չի արգելափակում լսողական անցուղին եւ չի առաջացնում ցավի զգացողություն։
  • Լսողական անցուղու ծծումբի արգելափակման հետ կապված վարակի ախտանիշները կարող են լինել լսողության նվազեցումը, աղավաղումը կամ փոփոխությունը, թերարժեքության զգացումը կամ ականջում ձայնը։
  • Վարակի ախտանիշների դեպքում, որոնք կապված չեն ականջի ծծմբի ավելցուկի հետ, պարտադիր դիմեք բժշկի։
  • Հարցրեք բժշկին, թե ինչպես պետք է հոգ տանել ականջների մասին տնային պայմաններում։
  • Դիմեք բժշկական օգնության ականջում ցավի կամ արյունահոսության դեպքում։ Այս ախտանիշները կապված չեն ականջի ծծմբի հետ։
  • Ականջների չափից շատ մաքրումը կարող է հանգեցնել լսողական անցուցու մեխանիկական վնասման, վարակների եւ ականջի ծծմբի արտադրության նվազման։
  • Ոչ մի պարգայում չի կարելի մաքրել ականջները կողմնակի իրերով՝ բանալիով, մազակալով, լուցկով, ատամի փայտիկով, բամբակյա փայտիկներով։
  • Մի անտեսեք ականջում ցավի ախտանշանները, եթե տնային միջոցները չեն օգնում, դիմեք բժշկին։
  • Մի լվացեք եւ մի փորձեք մաքրել կամ փափկեցնել ականջի ծծումբը, եթե նախկինում վիրաբուժական միջամտություն է կատարվել կամ վնասված է թմբկաթաղանթը։ Դրա համար պետք է օտոլարինգոլոգիայի մասնագետ։
  • Մի մոռացեք մաքրել լսողական սարքը, դրա առկայության պարագայում։

Իսկ ինչի՞ համար են անհրաժեշտ բամբակյա փայտիկները։ Դրանց միջոցով հարմար է քսել եւ հեռացնել շպարը, ինչպես նաեւ եղունգների ներկման ժամանակ ավելորդ մասերը։ Բամբակյա փայտիկները հաճախ օգտագործում են լաբորատորիաներում այտի ներքին հատվածից բջիջների հավաքման համար (ԴՆԹ նմուշների ուսումնասիրման համար)։ Բացի այդ, փայտիկներով կարելի է մաքրել տան դժվարամատչելի տեղերն ու իրերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի