• Latest news

Օրգանիզմում ջրի ավելցուկը կարող է վնասե՞լ ուղեղին

30 մայիսի, 2018  23:48

Մոնրեալի Մաքգիլ համալսարանի կանադացի գիտնականները հայտնել են, թե ինչ վնաս կարող է հասցնել չափազանց մեծ քանակությամբ հեղուկի գործածումը։ Նրանց խոսքով՝ օրգանիզմում ջրի ավելցուկը շատ ավելի վտանգավոր է, քան դրա պակասը։

Բանն այն է, որ ուղեղը չի կարող գնահատել օգտագործված հեղուկի քանակը եւ ունակ է ազդանշան հաղորդել միայն ծարավի մասին։ Իսկ մարդու օրգանիզմ ավելորդ քանակությամբ մտնող ջուրն էլ իր հերթին հանգեցնում է նատրիումի մակարդակի նվազմանը մինչեւ վտանգավոր սահման, ինչը կարող է առաջացնել գլխուղեղի այտուց, իսկ հետագայում հանգեցնել նաեւ մահացու ելքի։

Փորձագետները նշում են, որ հիպոնատրիեմիան (ջրային բալանսի առաջնային խախտումը, որի պատճառը խոնավության ավելցուկն է) հատկապես վտանգավոր է տարեց մարդկանց համար, ու նրանց խորհուրդ են տալիս հետեւել օգտագործվող հեղուկի քանակին։ Բացի դրանից, չարժի մոռանալ, որ ջրի պահանջը յուրաքանչյուրի մոտ տարբեր է։ Օրինակ՝ ինտենսիվ մարզվող մարզիկներին ավելի շատ հեղուկ է պետք, քան ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունեցող մարդկանց։

Գիտնականները հայտնում են, որ սովորական պայմաններում միջահասակ ու միջին քաշ ունեցող միջին վիճակագրական մարդը չպետք է օրական երկու-երեք լիտրից ավելի հեղուկ օգտագործի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել