• Latest news

Ինչու՞ պետք է քաղցկեղով մեկ հիվանդին բուժեն մի քանի մասնագետներ

13 մայիսի, 2014  15:47

Քաղցկեղով հիվանդներին չպետք է բուժի մեկ բժիշկ, այլ բժիշկների մի խումբ, համարում է Ամերիկյան միության կլինիկական ուռուցքաբանության MCMC կյոմիտեի նախագահ Դինեշ Պենտհարկարը (Հնդկաստան): Ինչպես նա նշեց NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների դեպքում այսպիսի մոտեցումը Արեւմուտքում շատ տարածված է եւ կոչվում է միջդիսցիպլինար բուժում։

«Բուժման միջդիսցիպլինար մոտեցումը շատ կարեւոր է քաղցկեղով հիվանդ մարդկանց համար, քանի որ այդպիսի մոտեցումը միանշանակ ապահովում է ավելի որակով բուժում»,- ասել է նա։

Եվ այսպես, բուժման միջդիսցիպլինար մոտեցումը կատարվում է այն ժամանակ, երբ մի քանի տարբեր բնագավառների բժիշկներ զբաղվում են մի հիվանդով։ Իսկ ինչու՞մն է այդ մոտեցման առավելությունը եւ ինչպե՞ս է այն աշխատում։

Ինչպես մեզ հայտնեց Դինեշ Պենտհարկարը, օրինակ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդը գնում է հիվանդանոց ու սկզբում հանդիպում մի մասնագետի հետ։ Անհրաժեշտ հետազոտություններից եւ ախտորոշում տալուց հետո, ժամանակն է պլանավորել բուժման ընթացքը։ Նրան հնարավոր է անհրաժեշտ լինի վիրահատություն, ճառագայթային թերապիա, քիմիաթերապիա,  պալիատիվ թերապիա կամ մեկ ուրիշը։

 «Հիվանդին պետք է բերել սենյակ, որտեղ նստած են բոլոր մասնագետները։ Երբ նրանք ծանոթանան տվյալ դեպքին, նրանք բոլորը միասին որոշում են, թե արդյոք անհրաժեշտ է հիվանդին քիմիաթերապիա նշանակել, իսկ հետո վիրահատել, թե ավելի լավ կլինի սկզբում վիրահատել եւ հետո ինչ-որ բուժում իրականացնել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդպիսի մոտեցման դեպքում  հիվանդը ավելի որակյալ բուժում կստանա, քան եթե իր հետ աշխատեն մի քանի առանձին, միմյանց հետ չհամագործակցող մասնագետներ։

Բուժման միջդիսցիպլինար մոտեցման մյուս դրական կողմը, ըստ բժշկի, այն է, որ փորձագետների մեծ խումբ է զբաղվում մեկ դեպքով։ Եթե ինչ-որ մի բժիշկ որեւէ բաց թողում ունենա, ապա իր գործընկերները կարող են օգնել նրան եւ հուշել, թե ինչ է անհրաժեշտ անել։  Այն ոչ միայն կնվազեցնի բժշկական սխալների հավանականությունը, այլեւ ակնհայտորեն կբարձրացնի հիվանդի հաջող ապաքինման հնարավորությունները։

Իսկ բուժման միջդիսցիպլինար մոտեցումը կիրառվո՞մ է Հայաստանում։

Հայաստանի Ազգային օնկոլոգիական կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը  NEWS.am Medicine թղթակցին ասաց, որ մեզ մոտ նման մոտեցում իրականացվում է, բայց դեռ այնքան էլ տարածված չէ, ինչպես տնտեսապես զարգացած մի շարք երկրներում։

 «Չարորակ ուռուցքը թոքերի բորբոքում չէ։ Չարորակ ուռուցքի բուժման պլանը մշակվում է վիրաբույժի, քիմիաթերապեւտի եւ ռադիոթերապեւտի կողմից։ Ընդ որում, նրանք հաշվի են առնում հիվանդության աստիճանը, թե ինչքանով է այն տարածվել օրգանիզմում, հիվանդի վիճակը, օրգանիզմի հատկությունները եվ այլն։  Ամբողջական հետազոտություն անցկացնելուց հետո երեք մասնագետները որոշում են, թե ինչպես եւ ինչ հերթականությամբ պետք է բուժեն հիվանդին»,- ասաց նա։

Ընդ որում Հայրապետ Գալստյանը նշեց, որ Հայաստանում շատ բան պետք է կատարել բուժման միջդիսցիպլինար մոտեցման ներդրման եւ զարգացման (այնպես, ինչպես այն տարածված է Արեւմուտքում) գործում։

«Մենք դեռ շատ անելիքներ ունենք, բայց դա կախված է ոչ թե մեր ցանկություններից, այլ մեր հնարավորություններից»,- ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է