• Latest news

Գիտնականները չիլի պղպեղից դեղամիջոց են ստեղծել ճարպակալման դեմ

19 հուլիսի, 2018  17:59

University of Wyoming School of Pharmacy-ի գիտնականները ճարպակալման դեմ նոր դեղամիջոց են մշակել կապսաիցինի հիմքով՝ նյութ, որը մտնում է չիլի պղպեղի բաղադրության մեջ: Դեղամիջոցի հետազոտությունները ցույց են տվել, որ այն բերել է երկարատեւ նիհարելու եւ բարելավել է մկների մետաբոլիկ առողջությունը, որոնք հիմնականում յուղոտ սնունդ են օգտագործել:

Մետաբոցինոմ կոչվող դեղամիջոցը օրվա ընթացքում դանդաղ օրգանիզմ է բաց թողնում կապսաիցին՝ այնպես, որ նյութը դրական արդյունք ունենա, բայց չբերի այրվածքների եւ այլ կողմնակի էֆեկտների:

Դեղամիջոցը փոխազդում է TRPV1 ռեցեպտորի հետ, որը մարմնի ջերմաստիճանի կարգավորման եւ ցավի ընկալման համակարգի մասն է, այդ թվում՝ կապսաիցինի առաջացրած այրոցի զգացման: TRPV1 կարելի է գտնել նաեւ ճարպային հյուսվածքի (ադիպոցիտների) բջիջների թաղանթներին:

Կապսաիցինն, ըստ էության, ակտիվացնում է նշված ռեցեպտորը՝ ազդելով սպիտակ ճարպային հյուսվածքի բջիջների վրա: Կապսաիցինի առկայությամբ սպիտակ ճարպային հյուսվածքը, որը էներգիա է պաշարում, վերածնվում է շագանակագույն ճարպի (առաջինն այրում է ջերմություն ստանալու համար): Այսպիսով, մարմնում դադարում է ճարպի ավելցուկ կուտակվել:

Փորձի շրջանակում կրծողներին սնել են կալորիական սննդակարգով: Ութ ամիս հետո կենդանիներին տվել են նոր դեղամիջոցը: Կրծողները կայուն օգտագործել են սնունդի միատեսակ ծավալ, սակայն գիրացում տեղի չի ունեցել: Մետաբոցինը խոչընդոտել է շաքարի, ալանինամինոտրանսֆերազա ֆերմենտի եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճին: Իսկ ինչպես հայտնի է, ճարպակալելիս արյան մեջ այս նյութերի խտությունը մեծանում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել