Պարզվել է՝ մարմնի ավելորդ զանգվածով մարդիկ ավելի են ենթակա գրիպով հիվանդանալուն: Գիտնականներն արդեն հաստատել են, որ ճապակալումը մեծացնում է բարդությունների վտանգը, այդ թվում՝ այնպիսի մահացու վտանգավոր բարդությունների, ինչպիսին է թոքաբորբը:
Վերջերս կատարված հետազոտությունները եւս մեկ տհաճ նորություն են հայտնաբերել՝ գեր մարդկանց օրգանիզմում գրիպի վիրուսները զգալիորեն ավելի երկար են ապրում:
Միչիգանի համալսարանի աշխատակիցները գրիպի 3 սեզոնում անալիզներ են վերցրել 1800 մարդուց: Պարզվել է, որ մեծ քաշով մեծահասակները գրիպի A վիրուսով վարակված էին մնում 42 տոկոսով ավելի երկար, հայտնում է Daily Mail-ը:
Ճարպակալումը փոխում է օրգանիզմի իմունային ռեակցիաները եւ քրոնիկական բորբոքումներ առաջացնում, որոնց հետեւանքով գրիպի վիրուսը կարող է երկարատեւ ժամանակ կենսունակ մնալ:
«Սա առաջին իրատեսական ապացույցն է, որ ճարպակալումը կարող է ազդել ոչ միայն հիվանդության ընթացքի ծանրության, այլեւ այլ մարդկանց վիրուսի փոխանցման վրա»,- նշում է բժիշկ Օբրի Գորդոնը:
Ինֆեկցիոն ժամանակահատվածի տեւողությունը չափվել է քթի եւ կոկորդի քսուքով, որոնք որսում էին գրիպի կենսաբանական մարկերները:
Այսպես՝ եթե նորմալ քաշով մարդը վարակիչ էր մնում 3,64 օր (միջինը), ապա ճարպակալմամբ մարդը՝ 5,23 օր (այսինքն՝ 36 ժամ ավելի երկար): Սա վերաբերում է լաբորատոր անալիզներով հաստատված ախտանիշներով հիվանդներին:
Նրանք, ովքեր թեթեւ տեսակի կամ առանց ախտանիշների գրիպով են հիվանդացել, շրջապատողների համար ավելի վտանգավոր էին. սովորական եւ գեր մարդկանց միջեւ ինֆեկցիոն ժամանակահատվածի տեւողության տարբերությունը կազմել է 104 տոկոս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր