• Latest news

Չինացի գիտնականներն արհեստական մաշկի տեսքով սարք են ստեղծել առողջական վիճակի մոնիթորինգի համար

7 օգոստոսի, 2018  19:35

Չինացի գիտնականները սարք են ստեղծել մարդու առողջական վիճակի մոնիթորինգի համար, որն իրենից ներկայացնում է գրաֆենի հիմքով արհեստական մաշկ եւ կարող է փոխարինել ըստ գործառնության համանման սարքերին:

e-skin էլեկտրոնային մաշկը բարակ, ձգվող, մարդկային մաշկը նմանակող նյութ է, որը դիմացկուն է ճնշման, ջերմաստիճանի փոփոխությունների եւ արտաքին ֆիզիկական ներգործության նկատմամբ, այդ թվում՝ գերձգման: Մշակողների խոսքով, որոնք Պեկինի Ցինհուայի համալսարանի աշխատակիցներ են, գրաֆենի օգտագործումն ապահովում է սարքի «գերազանց ճկունությունն ու անցանելիությունը», ինչը նյութը «կատարյալ է դարձնում ինովացիոն սարքի արտադրության համար»:

Մշակողները հայտնում են, որ «արհեստական մաշկը կարող է ամրացվել ոչ միայն մարդու մարմնին, այլ նաեւ ուրիշ օբյեկտների, օրինակ՝ գործվածքին (հագուստին) եւ այլ նյութերի»: Ինչպես պարզաբանել են սարքը ստեղծողները, դա առողջական վիճակի մոնիթորինգի որակի վրա չի ազդում՝ անկախ տեղադրությունից սարքը միատեսակ ճշգրիտ հաշվում է մարդու սրտի զարկերի, շնչառության ցուցանիշները, ինչպես նաեւ արձագանքում հիվանդի ձայնին:

Գիտնականները նաեւ նշում են, որ ինովացիոն սարքը պատրաստելիս կիրառվել է լազերային սքորինգի տեխնոլոգիան՝ «մաշկի» մակերեւույթին հանձնարարված խորությամբ գծային կտրվածքների կատարումը, ինչը թույլ է տալիս սարքը հարմարեցնել եւ այն պատրաստել անհատական պարամետրերը հաշվի առնելով: Մշակողների խոսքով՝ սա պայմանավորում է բժշկության մեջ սարքի օգտագործման հեռանկարայնությունը եւ նպաստում է դրա ապագա վաճառահանմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է