• Latest news

Տղամարդկանց անպտղությունը կարող է կապված լինել  նեղ ներքնաշորի հետ

9 օգոստոսի, 2018  22:15

Սխալ ներքնաշորը կարող է բերել տղամարդկանց անպտղության զարգացման: Ինչպես հայտնում է ВВС-ն, սերմնահեղուկի որակի բարձրացման եւ հորմոնալ ֆոնի բարելավման համար անհրաժեշտ է հագնել լայն տաբատ եւ ներքնաշոր:

Հետազոտությունը, որին մասնակցել է 656 տղամարդ, ցույց է տվել, որ բռնցքամարտիկ վարտիքների սիրահարները 25 տոկոսով ավելի շատ սերմնաբջիջներ ունեն, քան նրանք, ովքեր շատ ձիգ ներքնաշոր են հագնում: Բժիշկները ազատ ձեւվածքի ներքնաշորի դրական էֆեկտը բացատրում են սեռական օրգանների շրջանում ավելի ցածր ջերմաստիճանով:

Բանն այն է, որ սերմնաբջիջների արտադրման պրոցեսը զգայուն է 34 աստիճանից բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Այսպիսով, ավելի ազատ ներքնաշորը եւ հագուստը թույլ են տալիս ջերմաստիճանը նվազեցնել եւ դրանով իսկ 33 տոկոսով մեծացնել շարժուն սերմնաբջիջների թիվը:

Միեւնույն ժամանակ, այս գործոնը ոչ մի ազդեցություն չի ունեցել սերմնաբջիջների ձեւի եւ ԴՆԹ որակի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել