Տղամարդիկ տարեց տարիքում ունակ են խնամելու հիվանդ զուգընկերոջը այնպես, ինչպես եւ կանայք: Այս մասին վկայում են The Journals of Gerontology, series B-ում հրապարակված հետազոտությունները:
Օքսֆորդի եւ Փենսիլվանիայի համալսարանների գիտնականները վերլուծել են միջինը 69 տարեկան 538 զույգերի, որոնցում ամուսիններից մեկը օգնության կարիք է ունեցել 2001 եւ 2015 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես՝ ուշադրություն է դարձվել, թե անհրաժեշտության դեպքում զուգընկերոջը որքան կանոնավոր է օգնություն ցուցաբերվել, այդ թվում՝ հանձնարարությունների եւ տնային գործերի կատարման ձեւով:
Արդյունքները վկայում են, որ եթե զուգընկերն օգնության կարիք է ունեցել, ապա ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ նրան շատ ժամանակ են հատկացրել:
Դրանից բացի, տղամարդիկ ավելի շատ ժամանակ են հատկացրել տնային տնտեսությանը եւ հանձնարարությունների կատարմանը, քան կանայք: Այն իրավիճակներում, երբ դրսից ընդհանրապես օգնություն չի եղել, զուգընկերը, անկախ սեռից, իր երկրորդ կեսի նկատմամբ ավելի մեծ հոգածություն է դրսեւորել:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծերության շրջանում ամուսնական խնամակալության մեջ գենդերային տարբերություններն ուժեղ արտահայտված չեն: Տարեց տղամարդիկ, որոնք իրենց զուգընկերոջը նույն կերպ են խնամում, ինչպես եւ կանայք, հոգածություն են դրսեւորում եւ պատշաճ խնամք ապահովում: Գիտնականների կարծիքով՝ սա կարող է կապված լինել այն բանի հետ, որ թոշակի գնալով մարդիկ կենսական այլ առաջնահերթություններ են գտնում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր