• Latest news

Բաց կրակի վրա սնունդ պատրաստելը վտանգավոր է սրտի համար. մասնագետներ

29 օգոստոսի, 2018  13:36

Սնունդի պատրաստման համար պինդ վառելանյութի օգտագործման պարագայում սրտի նոպայից, սրտային անբավարարությունից կամ ինսուլտից մահանալու վտանգը մեծացնում է 12 տոկոսով։ Այս մասին զգուշացնում են University of Oxford–ի գիտնականները։

Նրանց հետազոտության համաձայն՝ վտանգն աճում է եւս 3 տոկոսով ամեն 10 տարվա հետ, որը մարդը կանոնավոր անցկացնում է բաց կրակի վրա սնունդ պատրաստելու համար։ Սա լրացնում է այն հետազոտությանը, որն ավելի վաղ ապացուցում էր կրակի վրա պատրաստված մսի մեջ թունավոր միացությունների առկայությունը։ Այս միացությունը կարող է հանգեցնել մաշկի, թոքերի, միզապարկի քաղցկեղի։

Գիտնականների խոսքով այն բանի համար, որ մարդը տառապի այդ բացասական հետեւանքներից, բավարար է շաբաթը մեկ անգամ կրակի վրա պատրաստել։ Բարեբախտաբար, այդ արդյունքը շրջել հնարավոր է, եթե մարդը սկսի պատրաստել միայն գազի կամ էլեկտրական սալաքարի վրա։ Այսպես, վտանգն ամեն 10 տարվա համար կրճատվում է 5 տոկոսով, եթե մարդը հրաժարվում է պինդ վառելանյութից։

Վերջին հետազոտությունն անցկացվել է Չինաստանում, որտեղ մարդկանց կեսից ավելին օգտագործում են պինդ վառելանյութ։ Պարզվել է, որ որքան հաճախ մարդը օգտագործում է փայտ կամ ածուխ սննդի պատրաստման համար, այնքան բարձր է եղել սրտային հիվանդությունից վաղաժամ մահանալու վտանգը։ Վտանգն աճել է 3 տոկոսով ամեն 10 տարվա հետ։ Եթե մարդը այսպես պատրաստում է 30 տարի եւ ավելի, վաղաժամ մահվան վտանգն աճում է 12 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է