• Latest news

Մեկ գիշերում կնոջ մոտ զարգացել է հազվագյուտ արտասահմանյան առոգանության համախտանիշ

5 սեպտեմբերի, 2018  18:33

ԱՄՆ բնակիչ 56-ամյա Էլլեն Սփենսերը բախվել է հազվագյուտ արտասահմանյան առոգանության համախտանիշի հետ, որը նրա մոտ զարգացել է մեկ գիշերվա ընթացքում: Նեւրոլոգիական այս ախտանիշի պատճառով կնոջը բոլորը որպես ֆրանսուհի են ընդունում, չնայած նա ամբողջ կյանքում խոսել է միջին Արեւմուտքին հատուկ ամերիկյան առոգանությամբ:  

Կարծիք կա, որ համախտանիշը կապված է ուղեղի խոսքի կենտրոններում խանգարումների հետ: Էլլենի մոտ արտասահմանյան առոգանության համախտանիշը զարգացել է ընդամենը մեկ գիշերում: Տնեցիները նախ մտածել են, թե նա կատակում է՝ խոսելով մերթ ֆրանսերեն, մերթ գերմաներեն առոգանությամբ, սակայն հետագայում պարզվել է, որ նա չի կարողանում այս փորձանքից ազատվել:

Այդ ժամանակից անցել է 10 տարի, իսկ ամերիկուհին մինչեւ հիմա անգլերեն բառերը դժվարությամբ է արտաբերում: Էլլենն անցել է բազմաթիվ բժշկական հետազոտություններ, թերապիայի փորձարարական մեթոդներ, նույնիսկ հաճախել է լոգոպեդին: Սակայն նա կարողանում է արտասահմանյան առոգանությունից ազատվել միայն այն ժամանակ, երբ երգում է:

Էլլենը հիմա ակտիվիստ է եւ փորձում է ուշադրություն հրավիրել արտասահմանյան առոգանության համախտանիշի վրա: Հասարակական աշխատանքը նրան օգնել է շատերի հետ ծանոթանալ, ովքեր նույնպես բախվել են այս խանգարման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել