• Latest news

ԱՄԲ-ի օգնությամբ հղիացած բլոգերը ծննդաբերության ժամանակ մահացել է

15 սեպտեմբերի, 2018  12:04

Իսպանիայից 30-ամյա բլոգեր Վանեսա Ֆերնանդես Արանգոն արտակարգ կեսարյան հատման ժամանակ մահացել է: Ըստ Daily Mail-ի՝ կնոջ մահվան պատճառը կաթվածն է:

Իսպանուհին հղիության 38-րդ շաբաթում է եղել: Նրան հոսպիտալացրել են ուշագնացության գանգատներից հետո: Բժիշկները որոշել են վիրահատել նրան: Վիրահատական միջամտության ժամանակ Արանգոյի սիրտը կանգ է առել:

Վանեսա Արանգոն հայտնի է դարձել իր vanefergo87 բլոգի շնորհիվ, որտեղ պատմել է առողջական խնդիրների եւ հղիանալու անհաջող փորձերի մասին: Որոշ ժամանակ անց նա ամուսնու հետ որոշել է դիմել արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) օգնության, որն էլ ապահովել է երկար սպասված արդյունքը:

Իր բլոգում իսպանուհին ընտանիքի համալրման հեռանկարը «տառապանքների վերջ» է կոչել: Հղիության ամբողջ ընթացքում կինը բաժանորդներին մանրամասն նկարագրել է ինքնազգացողությունը: Նրա vanefergo87 բլոգը փակվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել