• Latest news

Ըստ սարսուռի կարելի է որոշել մարդու երջանկության աստիճանը

21 սեպտեմբերի, 2018  12:15

Գիտնականները մաշկի սարսուռի ու երջանկության բարձր աստիճանի եւ կյանքի ընթացքում առողջության միջեւ կապ են հայտնաբերել:

Հարվարդից հետազոտող Մեթյու Սաքսի եւ Օքսֆորդի համալսարանից պրոֆեսոր Ռոբին Մերֆիի գլխավորությամբ ուսումնասիրությունը անցկացվել է այս ամառ Բրիտանիայի Ռեդինգ եւ Լիդս երաժշտական փառատոների ժամանակ, գրում է Independent-ը:

Գիտնականները փորձել են պարզել նրանց կյանքի աստիճանի տարբերությունները, ովքեր երաժշտություն լսելու ժամանակ մաշկի վրա սարսուռ են զգում եւ նրանց, ում ծանոթ չէ այդ վիճակը:

Նրանք գնահատել են 100 կամավորների պատասխանները, որոնք կենդանի երաժշտությամբ համերգների են այցելել, ինչպես նաեւ հատուկ մոնիտորով հետեւել են հետազոտության մասնակիցների ֆիզիոլոգիական արձագանքներին:

Արդյունքում պարզվել է, որ այն կամավորները, որոնք կենդանի երաժշտությունից սարսուռ են զգում, ավելի ամուր առողջություն, ինչպես նաեւ երջանկության ավելի բարձր աստիճան ունեն:

Հետազոտողները նշում են, որ փորձի մասնակիցների 55 տոկոսի մաշկի վրա սարսուռ է նկատվել, հիմնականում կանանց մոտ, որոնք ավելի հաճախ են զգացմունքային արձագանքում կենդանի երաժշտությանը, քան տղամարդիկ:

«Բացի այդ, մեր հետազոտության տվյալները լիովին ֆենոմենալ են եւ թույլ են տալիս որոշել այն անձանց հատկանիշները, որոնք մաշկի վրա սարսուռ են զգում: Մենք պարզել ենք, որ սարսուռը կարող է վկայել մարդու ընդհանուր բարեկեցության մասին, նրա լավ տրամադրության, կյանքի ընթացքում ամուր առողջության՝ ի տարբերություն նրանց, ում ծանոթ չէ այդ վիճակը»,- ասում է Ռոբին Մերֆին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել