• Latest news

Գիտնականներն առաջարկել են որդանման ելունի բորբոքումն առանց վիրահատության բուժել

30 սեպտեմբերի, 2018  12:23

Ֆիննական Թուրկու համալսարանի գիտնականներն առաջարկել են ապենդիցիտի բուժման հեղափոխական մեթոդ՝ կույր աղիի բորբոքված որդանման ելունի հեռացման փոխարեն հետազոտողներն առաջարկում են ընդունել հակաբիոտիկների հատուկ տեսակ, հայտնում է JAMA ամսագիրը:

Ապենդիցիտի դեպքում բորբոքվում է հաստ աղիի որդանման ելունը՝ ապենդիկսը: Քանի որ այն թերաճ օրգան է, բարդություններով չուղեկցվող բորբոքման դեպքում դրա հեռացման վիրահատությունը բավական անվտանգ է: Մինչեւ հեռացումը նաեւ պահանջվում է հակաբիոտիկների ներերակային ներարկում՝ բորբոքային պրոցեսների նվազեցման նպատակով: Եթե որդանման ելունը չի պայթել, հակաբիոտիկների ընդունումը կարող է հիվանդների վիճակը զգալիորեն լավացնել, ուստի ենթադրվում է, որ հակաբիոտիկները գուցե բավարար են ոչ բարդ ապենդիցիտի բուժման համար:

Թուրկու համալսարանից Պաուլինա Սալմինենի ղեկավարությամբ գիտնականները պատահական ընտրանքով հետազոտություն են անցկացրել հսկիչ խմբում, որին մասնակցել է բարդություններով չուղեցկվող սուր ապենդիցիտ ախտորոշմամբ 530 մարդ (18-ից մինչեւ 60 տարեկան): Մասնակիցներից 273-ը ստանդարտ միջամտությունների եւ որդանման ելունի հեռացման վիրահատության է ենթարկվել, իսկ 257-ին երեք օր ներերակային էրտապենեմ են ներարկել (կարբապենեմների դասի հակաբիոտիկ), որից հետո նրանք պետք է եւս մեկ շաբաթ հակաբիոտիկ ընդունեին (լեւոֆլոկսացին եւ մետրոնիդազոլ):

Բուժումն ավարտելուց հետո հիվոնդներին 5 տարի հետեւել են: Հակաբիոտիկներով բուժված հիվանդներից վիրահատության կարիք է ունեցել 70-ը՝ բուժման ավարտից հետո առաջին տարվա ընթացքում, եւս 30-ը՝ հետագա 5 տարիների ընթացքում: Դրանից բացի, դիտարկման ժամանակահատվածում հետվիրահատական բարդություններ են առաջացել (ցավ փորում, վիրահատված հատվածի բորբոքում եւ ճողվածք) հիվանդներից 24,4 տոկոսի մոտ՝ որդանման ելունի հեռացումից հետո եւ 6,5 տոկոսի մոտ՝ հակաբիոտիկներով բուժումից հետո: Ավելին՝ հակաբիոտիկներով բուժվող հիվանդների վերականգնման ժամանակահատվածը բուժումից հետո 11 օրով կարճ է եղել:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս ապենդիցիտի ոչ վիրահատական բուժման մեծ ներուժը: Հարկ է նշել, որ գիտնականների դիտարկած ապենդիցիտի դեպքերը բարդություններ չեն ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել