• Latest news

Հետազոտողները կոչ են անում ցնորածին սնկերը նշանակել որպես դեպրեսիայի դեմ միջոց

3 հոկտեմբերի, 2018  10:45

Ջոն Հոփքինսի համալսարանից հետազոտողները կոչ են անում ցնորածին սնկերը նշանակել որպես դեպրեսիայի դեմ միջոց:

Ինչպես հայտնում է Mother Board-ը, արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ցնորածին սնկերի բաղադրության մեջ մտնող պսիլոցիբինը I ցուցակի մեջ մտնող թմրամիջոց է համարվում: Սա նշանակում է, որ այն ուժեղ կախվածություն է առաջացնում եւ բժշկական նպատակներով կիրառվել չի կարող:

Մինչդեռ մասնագետներն այս պնդումներին կտրականապես դեմ են եւ ԱՄՆ իշխանություններին կոչ են անում պսիլոցիբինը տեղափոխել IV ցուցակ, այսինքն՝ այն նյութերի ցուցակ, որոնք թույլ կախվածություն են առաջացնում: Սա թույլ կտա ցնորածին սնկերը նշանակել որոշակի բժշկական ցուցումների դեպքում:

Մի քանի տարի տեւած կլինիկական փորձարկումների ժամանակ մասնագետները պսիլոցիբինը կիրառել են դեպրոսիայի եւ թմրամոլության բուժման համար: Դրանից բացի, Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականների հետազոտության շրջանակում տերմինալ քաղցկեղով հիվանդների մոտ պլիսոցիբինով չեզոքացրել են տագնապայնությունն ու դեպրեսիան:

Ընդգծվում է, որ պսիլոցիբինի կիրառումը կատարվել է խստորեն վերահսկվող պայմաններում եւ բժիշկների հսկողության ներքո:

Գիտնականները պնդում են, որ պսիլոցիբինի չարաշահման պոտենցիալը ցածր է: Այնինչ այն իսկապես կարող է հնարավոր վտանգներ պարունակել այն անձանց համար, որոնք հոգեկան խանգարումների նախահակվածություն ունեն՝ նրանց մոտ հարուցելով հոգեկան հիվանդությունների սրում:

Սակայն գիտնականները շարունակում են պնդել, որ ցնորածին սնկերի կիրառման հետեւանքներն այդքան ծանր չեն, իսկ պոտենցիալը հսկայական է: Միաժամանակ, եթե նրանց կարծիքն իշխանությունները, այնուամենայնիվ, հաշվի առնեն,  վերադասակարգման համար (այսինքն՝ պսիլոցիբինը I ցուցակից IV ցուցակ տեղափոխելը) մինչեւ 10 տարի ժամանակ կպահանջվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել