• Latest news

Տղամարդը դանդաղորեն քարանում է հազվագյուտ վիրուսի պատճառով, որով ամբողջ աշխարհում վարակված է ընդամենը 20 մարդ

6 հոկտեմբերի, 2018  16:55

Լաբորատորիայի աշխատակիցը, որտեղ դեղամիջոցների փորձարկումներ էին անցկացվում կապիկների վրա, կենդանիներից մեկից վարակվել է B հերպեսի վիրուսով: Այս հիվանդության հետեւանքով 60-ամյա Բրայան Լին դանդաղորեն քարի է վերածվում:

Տղամարդը աշխարհում 20 մարդկանցից մեկն է, որը ներկայումս տառապում է այս վիրուսով: Վիրուսն ինքնին բացարձակապես անվնաս է կապիկների համար, սակայն մարդու դեպքում բուժման բացակայությամբ մահվան հավանականությունը հասնում է մինչեւ 70 տոկոսի: В հերպեսի վիրուսն առաջացնում է ուղեղի եւ ողնաշարի բորբոքում, որոնք կաթվածի են բերում:

Բրայանն այդ ժամանակ աշխատում էր Թեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում տեղակայված գիտական լաբորատորիայում: Այնտեղ 2500 կապիկ էր պահվում, որոնց օգտագործում էին ամենատարբեր հիվանդությունների, ներառյալ ՁԻԱՀ-ի բուժման համար փորձարկումներում: 2008 թվականի ամռանը նրա աչքի մեջ ջուր է ընկել, երբ այն ցողում էր վանդակում, իսկ կոստյումը պատռվել է պլաստիկի կտորով: Նա այսպես էր վարակվել հազվագյուտ հիվանդությամբ:

Այդ ժամանակից ի վեր տղամարդու կյանքը վերածվել է լիակատար տառապանքի, իսկ նրա մարմինը դանդաղորեն հատված առ հատված ընդարմանում է: Կարծիք կա, որ նա վերջին 10 տարում այս վիրուսով վարակված միակ մարդն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել