Արեւելյան Սուսեքսում (Անգլիա) բնակվող 94-ամյա կինը բժիշկներին զարմացրել է ինքնուրույն կյանքի հանդեպ իր սիրով:
Տարեց կինը հիվանդանոց էր դիմել միզուղիների ինֆեկցիայի հետ կապված, հայտնում է The Daily Mail-ը: Մինչդեռ, բժիշկներին հետաքրքրել են նրա ձեռքերն ու ոտքերը. տարեց տիկնոջ մոտ, ում անունը չի հրապարակվում, առկա էր էկտրոդակտիլիա՝ զարգացման բնածին արատ, որը լրջորեն ձեւախախտում է նրա դաստակներն ու ոտնաթաթերը:
Նման արատը հանդիպում է 18 հազար ծնունդից մեկ անգամ, եւ կարող է կա՛մ ծնողներից ժառանգվել, կա՛մ մոր արգանդում սաղմի զարգացման ժամանակ գենետիկ խափանման հետեւանք լինել:
Կինը պատմել է, որ եղբայրներ ու քույրեր, որդի ու երեք թոռ ունի, ընդ որում՝ ոչ մեկի մոտ այս արատն առկա չէ: Չնայած վերջույթների թերզարգացությանը, կինն առողջ է, ամբողջ կյանքում ապրել է առանց կողմնակի օգնության, մեծացրել է որդուն եւ նույնիսկ իր ընտանիքի համար պարբերաբար շյուղերով գործել է: Ընդ որում՝ նրա ամեն ձեռքի վրա կա ընդամենը 2-ական մատ:
Բժիշկների կարծիքով՝ կնոջ մոտ էկտրոդակտիլիայի առաջացման պատճառը գենետիկ սխալն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր