• Latest news

Մարդու քաշի վրա ազդող 3 գործոն

15 հոկտեմբերի, 2018  16:16

Քաշի պահպանումը ոչ միշտ է կախված կամքի ուժից. կան նաեւ այլ գործոններ, որոնք ազդում են քաշի եւ նրա տատանումների վրա:

Հորմոններ

Մարդու ախորժակը կախված է հորմոններից, որոնք արտադրվում են նրա օրգանիզմում: Որոշ հորմոնների ավելցուկը կարող է բերել նրան, որ մարդն ամբողջ ժամանակ իրեն շատ քաղցած կզգա, կշտանալու նրա ունակությունը շատ ցածր կլինի: Կանանցից շատերն են հավանաբար նկատել, որ դաշտանային ցիկլի տարբեր օրերին իրենց ախորժակը տարբեր է. դրա մեղավորը նույնպես հորմոններն են:

Խնդիրն այն է, որ գոյություն չունի հորմոնալ ֆոնի վրա ազդելու լիակատար անվտանգ միջոց: Բայց եթե ձեզ թվում է, որ հորմոնալ համակարգի խնդիր ունեք, անպայման բժշկի դիմեք: Նաեւ սովորեք սթրեսներին չտրվել եւ կանոնավոր կերպով լիարժեք քնել, որոշ դեպքերում խորհուրդ է տրվում նաեւ սպորտով զբաղվել:

Աղիների միկրոֆլորա

Ընդհանրապես մարդու առողջական վիճակը եւ մասնավորապես նրա քաշը կախված է նաեւ նրա աղիներում ապրող միկրոօրգանիզմներից, եւ վերջին շրջանում այս տեսության օգտին ավելի ու ավելի շատ փաստեր են հայտնվում: Գիտնականների խոսքով՝ միկրոբիոմը որքան բազմազան է եւ ավելի «առողջ», այնքան ցածր է ավելրդ քաշ հավաքելու հավանականությունը եւ հակառակը:

Աղիների միկրոֆլորան նորմայում պահպանելու համար խորհուրդ է տրվում բջջանյութով հարուստ սննդամթերք գործածել (փաթիլներ, հատիկավոր բույսեր, մրգեր, բանջարեղեն եւ ընկուզեղեն):

Գեներ

Հաճախ գենետիկան է որոշում որոշակի սննդային բաղադրամասերի հանդեպ զգայունությունը, ուտելիքի նախապատվությունները, ախորժակը եւ մարմնում ճարպային շերտերի մեխանիզմը: Եթե գեներում ինչ-որ խախտումներմ, մուտացիաներ կան, ճարպային հյուսվածքի աճը կարող է անոմալ ձեւեր ընդունել: Սակայն ավելրոդ քաշի մեջ գեներին «մեղադրելը» սխալ է. դեպքերի գերակշիռ մասում ճարպակալման պատճառն ամենեւին գեները չեն, այլ մարդու կենսակերպը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել