• Latest news

Facebook-ը կարող է մարդու հոգեկան առողջության ինդիկատոր դառնալ

18 հոկտեմբերի, 2018  10:42

Facebook-ը կարող է դառնալ մարդու հոգեկան առողջության յուրահատուկ ինդիկատոր: Այսպիսի եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնք համացանցում կատարված գրառումներով կարողացել են դեմենցիան կանխատեսել կոնկրետ օգտատերերի մոտ:

Գիտնականներն իրենց հետազոտության ընթացքում 2,5 տարի վերլուծել են Facebook-ի 683 օգտատերերի հրապարակային գրառումները, հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը: Անցկացվող փորձի ուշադրության կենտրոնում են եղել համացանցային օգտատերերի բառապաշարի առանձնահատկությունը, տեքստերի պարբերականությունը եւ ծավալը, ինչպես նաեւ գեոթեգերը:

Նախագծի հեղինակները պնդում են, որ ըստ սոցցանցերում վարքագծի՝ կարելի դեմենցիան 62 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել դեռեւս 6 ամիս առաջ նախքան պաշտոնական ախտորոշումը: Դեպրեսիայի զարգացումից 3 ամիս առաջ կարելի է այն կանխատեսել արդեն 72 տոկոս ճշգրտությամբ:

Պարզվել է, որ դեպրեսիային հակված անձինք իրենց գրառումներում զգայական բառեր շատ են օգտագործում, մինչդեռ հոգեկան խանգարումներ չունեցող մարդիկ իրադարձությունները ավելի հաճախ նկարագրում են չեզոք լույսի ներքո: Դրանից բացի,  դեպրեսիվ մարդիկ պարբերաբար գրում են ինքնազգացողության մասին, ընդ որում՝ նրանց գրառումները կարող են եւ բացասական զգացումներ չպարունակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է