• Latest news

Գիտնականները գտել են ընկերքի դիսֆունկցիայի եւ վիժման համար «պատասխանատու» գենը

22 հոկտեմբերի, 2018  15:00

Գիտնականները գտել են այն գենը, որը «պատասխանատու» է ընկերքի դիսֆունկցիայի եւ վիժման համար: Medical Express-ը հայտնում է, որ կրծողների վրա կատարված փորձերն օգնել են պարզել, որ ընկերքի զարգացման գործում մեծ դերակատարում ունի Math6 գենը:

Բոխումում Ռուրի համալսարանի (Գերմանիա) գիտնականները փորձեր են անցկացրել Math6 տրանսկրիպցիոն գործոնի գենից զրկված մկների վրա: Պարզվել է, որ Math6-ն «անջատելու» դեպքում պտղի զարգացումը չի խախտվել, սակայն սաղմերը մահացել են ընկերքի հետ կապված խնդիրների հետեւանքով: Այսպիսով, սաղմերի զարգացման տարբեր փուլերում այս գենն իսկապես ընկերքում տեղային արտահայտվածություն ունի, ընդ որում՝ Math6-ի ակտիվության բարձրակետը համընկնում է հղիության սկզբին:

Պարզվել է, որ գենետիկ շեղումների հետեւանքով ընկերքը փոփոխված ձեւ եւ անոթների նվազած քանակություն է ունենում: Արդյունքում՝ հղիության ժամանակ տեղի է ունենում արյունահոսություն եւ պտղի մահ: Գիտնականները, միաժամանակ, ընդգծում են, որ նման շեղումներ են նկատվում ոչ միայն այն դեպքում, երբ մոր մոտ գեների երկու պատճեններն էլ բացակայում են:

«Այն փաստը, որ մոր միակ եզակի գենն այդպիսի կարեւոր դերակատարում ունի ընկերքի զարգացման մեջ, չափազանց կարեւոր հայտնագործություն է»,- նշում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել