• Latest news

The New York Times. Սրտի նոպայի վտանգը ամպամած օրը մեծանում է

26 հոկտեմբերի, 2018  10:44

Սրտի նոպայի վտանգը ամպամած օրը մեծանում է: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով JAMA-ում հրապարակված շվեդ գիտնականների հետազոտությունները:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ համեմատաբար ցածր ջերմաստիճանը, ուժեղ քամին եւ արեւի լույսի դեֆիցիտը փոխկապակցված են սրտի նոպաների հաճախականության հետ: Այս կապն առավել զգալի է եղել օդի ջերմաստիճանի տատանումների դեպքում:

Այսպես՝ ջերմաստիճանի նվազումը +20 աստիճանից մինչեւ -1 աստիճան սրտի նոպաների առաջացման հավանականությունը մեծացնում է 14 անգամ, քամու արագության մեծացումը 0-ից մինչեւ 58 կմ/ժ՝ 7 տոկոսով, արեւոտ անամպ եղանակի ժամերի կրճատումը օրական 10 ժամից մինչեւ 1 ժամ՝ 11 տոկոսով:

Հետազոտության մեջ օգտագործվել են 274 029 հիվանդների մասին տեղեկությունները, որոնք սրտի նոպաներ են տարել (գումարած սրտաբանական ծառայության եւ հոսպիտալացման ժամանակի տեղայնացման մասին տվյալները): Դրանից բացի, վերլուծվել են 1998-2013 թվականներին եղանակի մասին 3,5 մլն տվյալներ:

Հետազոտության առաջատար հեղինակ, Շվեդիայի Լունդսի համալսարանի սրտաբանության պրոֆեսոր Դեւիդ Էրլինգի խոսքով՝ ստացած տվյալներն անչափ հուսալի են:

Հեղինակները նշում են մի քանի հնարավոր մեխանիզմների մասին՝ գոյություն ունի փոխկապվածություն գրիպի եւ սրտի նոպաների միջեւ (առավել հաճախ ձմռանը), ֆիզիկական ակտիվության եւ սննդակարգի մեջ կատարված փոփոխությունները ցուրտ եղանակին կարող են ազդել սրտի առողջության վրա, դեպրեսիան, որը նույնպես կարող է առաջացնել արեւի լույսի դեֆիցիտը, մեծացնում է սրտի նոպայի հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել