• Latest news

Գիտնականները սրտայիններին խորհուրդ են տալիս օրական 7 րոպեից ոչ պակաս ժամանակ հատկացնել թեթեւ ֆիզիկական վարժություններին

29 հոկտեմբերի, 2018  15:13

Սրտի հիվանդություններով հիվանդներին խորհուրդ են տրվում ֆիզիկական թեթեւ վարժություններ: Այս մասին նշված է հոկտեմբերի 20-23-ը Տորոնտոյում անցկացված Սիրիտ-անոթային հիվանդությունների կանադական կոնգրեսի (Canadian Cardiovascular Congress) շրջանակում ներկայացված հետազոտության մեջ:

Հետազոտության տվյալներով՝ սրտայինները նստած, պառկած վիճակում կամ հեռուստացույց դիտելով շատ ժամանակ են անցկացնում: Մինչդեռ, ինչպես նշում են գիտնականները, սրտի հիվանդություններով հիվանդները պետք է ոտքի կանգնեն եւ շարժվեն յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, որից ոչ պակաս 7 րոպեն պետք է հատկացնեն ֆիզիկական վարժություններին: Նույնիսկ այնպիսի պարզ շարժումները, ինչպիսին են ոտքի կանգնելը եւ սովորական տեմպով քայլելը, կարող են օրական ավելի քան 770 կկալ այրել:

Հետազոտությանը ներգրավվել է սրտի իշեմիկ հիվանդությամբ 132 մարդ, որոնց միջին տարիքը 63 տարեկանն էր: Նրանք 5 օր եւ ամեն օր 22 ժամ կրել են ֆիզիկական ակտիվության հաղորդիչ, որը գրանցել է ֆիզիկական ակտիվության ժամանակ ծախսված էներգիայի քանակությունը: Դրանից բացի, չափվել է նաեւ ակտիվ եւ ոչ ակտիվ ժամանակահատվածների տեւողությունը:

Մինչդեռ հրապարակված եզրահանգումներին ոչ բոլոր փորձագետներն են համաձայն: Այսպես՝ Եվրոպական սրտաբանական միությունից պրոֆեսոր Ջոփ Փերքը նշում է, որ հետազոտությունն ունեցել է դիտորդական բնույթ եւ անցկացվել է առանց ստուգիչ խմբի: «Այդուհանդերձ, պարբերական ֆիզիկական ակտիվությունը առողջ կյանքի բանալին է՝ անկախ այն հանգամանքից վերաբերում է սրտային հիվանդություններով մարդկանց, թե ոչ»,- նշել է նա:

Եվրոպական սրտաբանական միության նախկին նախագահ, պրոֆեսոր Ջերեն Բեքսի կարծիքով՝ նստակյաց կենսակերպը բացասաբար է անդրադառնում աշխարհի բնակչության կեսի վրա: Միության սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման հրահանգների համաձայն՝ ամեն շաբաթ նվազագույնը 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն կամ 75 րոպե մեծ ակտիվություն է անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել