• Latest news

Ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը եւ Իրանը սկսեն համագործակցել գիտության ոլորտում. հայտնի գիտնական

6 նոյեմբերի, 2018  22:05

Եվ´ Իրանում, եւ´ Հայաստանում այսօր կան բազմաթիվ հնարավորություններ գենետիկայի եւ բիոինֆորմատիկայի բնագավառում գիտական հետազոտությունների անցկացման եւ նոր մասնագետների որակյալ ուսուցման համար: Այժմ ճիշտ ժամանակն է, որ այդ հարեւան երկրները սկսեն ակտիվ համագործակցել գիտության եւ կրթության ոլորտներում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայտնի իմունաբան Նիմա Ռեզային, ով մտնում է աշխարհի լավագույն գիտնականների 1 տոկոսը ցանկում:

Նրա խոսքով, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել հայ եւ իրանցի գիտնականների միջեւ հաջող փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ փոխանակման ծրագրեր եւ ամառային դպրոցներ մշակել երկու երկրների ուսանողների համար: Եթե իրանցի ուսանողները կարողանան գալ հայկական հիվանդանոցներ, իսկ հայ ուսանողները՝ իրանական, երկուսն էլ հնարավորություն կունենան իմունոդեֆիցիտներով շատ հիվանդների տեսնելու, որոնց նրանք չէին կարող տեսնել իրենց երկրներում:

Առաջնային իմունոդեֆիցիտները թեեւ ծանր վիճակներ են, բայց բավականին հազվադեպ հանդիպող, եւ եթե ինչ-որ մի հիվանդանոցում իմունոդեֆիցիտի հազվագյուտ ձեւով հիվանդ է հայտնվում, շատ ուսանողներին՝ եւ´ տեղացի, եւ´ արտասահմանցի, հետաքրքիր կլինի նրա դեպքի հետ ծանոթանալը:

«Իրանից Հայաստան գալը ինքնաթիռով ընդամենը մեկ ժամ է: Վիզա էլ պետք չէ: Հասկանալի չէ, թե ինչու մենք նախկինում չենք սկսել նման համագործակցությունը» - ասաց գիտնականը:
Նիմա Ռեզային Հայաստան է ժամանել J-PROJECT սեմինարին մասնակցելու համար, որը նվիրված է առաջնային իմունոդեֆիցիտի խնդրին եւ կազմակերպվել է European Society for Immunodeficiencies-ի աջակցությամբ:

Նա այցելել է նաեւ Հայաստանի մի քանի համալսարաններ, ստորագրել փոխըմբռնման եւ համագործակցության հուշագրեր:

Նիմա Ռեզային աշխարհում առաջնային իմունոդեֆիցիտի ամենահայտնի մասնագետներից մեկն է: Նա հայտնի է այս ոլորտում իր բազմաթիվ հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով:
Նիմա Ռեզային Universal Scientific Education and Research Network (USERN) գիտական ցանցի, ինչպես նաեւ առաջնային իմունոդեֆիցիտի իրանական ռեեստրի (Iranian Primary Immunodeficiency Diseases Registry (IPI) հիմնադիրն է:

Նա ավելի քան 500 գիտական հրապարակումների հեղինակ է, այդ թվում 5 գրքերի, որոնք Avicenna Festival-ի ժամանակ մրցանակներ են ստացել:
Նրա գիտական գործունեության հետ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://usern.tums.ac.ir/User/CV/rezaei_nima?fbclid=IwAR1roNrBAtmgO4fNcL8QjoBhOCE9D5qXOQBc3sJg25wwp7fYj9kJWzJkNoI

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել