• Latest news

Համացանցով չափից ավելի տարվածությունը նարցիսիզմի զարգացման է բերում

12 նոյեմբերի, 2018  11:45

Համացանցով չափից ավելի տարվածությունը նարցիսիզմի զարգացման է բերում: The Open Psychology Journal-ը հայտնում է, որ նման եզրահանգման են եկել Սուոնսիի եւ Միլանի համալսարանների հետազոտողները:

Չորս ամիս շարունակ հետազոտվել են 18-ից մինչեւ 34 տարեկան 74 մարդու անհատականության փոփոխությունները: Գնահատվել է նաեւ համացանց այցելությունների հաճախակիությունը, այդ թվում՝ Twitter, Facebook, Instagram եւ Snapchat: Պարզվել է, որ համացանցի երկրպագուների շարքում նարցիսիզմի զարգացումը գերազանցել է կրիտիկական նիշը:

Ուշագրավ է, որ նրանց մոտ, ովքեր համացանցն օգտագործել են հիմնականում շփման համար, նման շեղումներ չեն հայտնաբերվել: Սակայն անգամ նրանց մոտ եղել են նարցիսիզմի զարգացման հակումներ, ինչն արտահայտվել է բառային հաղորդագրությունների թվի աստիճանական մեծացմամբ: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցած Facebook-ի օգտատերերի 60 տոկոսի, Instagram-ի՝ 25 տոկոսի, Twitter-ի եւ Snapchat-ի՝ 13 տոկոսի մոտ:

Փորձարկվողների ավելի քան երկու երրորդը համացանցն օգտագործել է լուսանկարների հրապարակման համար: Հետազոտության բոլոր մասնակիցները գործնականում ամեն օր համացանցին մոտ 3 ժամ են հատկացրել՝ չհաշված այն ժամանակը, որն օգտագործվել է աշխատանքային նպատակներով:

Փորձագետները նշում են, որ համացանցի հանրահայտության աճն իրավիճակն է՛լ ավելի է խորացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել