• Latest news

Նորագույն տեխնոլոգիաներն օգնել են պարալիզացված պացիենտին մտքի ուժով կառավարել պլանշետը (վիդեո)

24 նոյեմբերի, 2018  20:00

Նորագույն տեխնոլոգիաներն օգնել են պարալիզացված պացիենտին մտքի ուժով կառավարել պլանշետը։ PLOS ONE պարբերականը հայտնում է, որ դա հնարավոր է դարձել BrainGate նեյրոինտերֆեյսի շնորհիվ, երբ չիպը ակտիվանում է գլխուղեղի շարժական կեղևում։

Ներկառուցված էլեկտրոդները թույլ են տալիս չիպին առանձին նյարդային բջիջների էլեկտրական ակտիվություն երևան բերել և ստացված տվյալները ուղարկել անմիջապես համակարգիչ։
Հետազոտության շրջանակներում BrainGate–ը տեղադրվել է երեք կամավորների ուղեղում։ Նրանցից երկուսը չեն կարողացել շարժել ձեռքերը և ոտքերը կողային ամիոտրոֆիկ սկլերոզի պատճառով, իսկ երրորդը պարալիզացվել է ողնուղեղի վնասվածքի պատճառով։

Կամավորների ապակոդավոված նեյտրոնային ազդակներն Bluetooth–ի միջոցով ուղարկվել են համակարգիչ, որից հետո համակարգը իմիտացրել է անլար մկնիկի աշխատանքը պլանշետի կառավարման ժամանակ։ Փորձի մասնակիցներին մնում էր միայն մտածել կուրսորի ու մկնիկի քլիքների մասին։

Արդյունքում պարալիզացված պացիենտները կարողացել են համացանցում գնումներ կատարել, օգտվել YouTube–ի որոնողական համակարգից և նույնիսկ էլեկտրոնային նամակներ ու չաթերում հաղորդագրություններ գրել։

Սրա հետ մեկտեղ կամավորներից մեկին հաջողվել է թվային դաշնամուրի վրա Բեթհովենի Ode to Joy ստեղծագործության մի հատված նվագել։

Գիտնականները հույս ունեն, որ նորագույն համակարգը կօգնի մարդկանց, որոնք տառապում են «ներսից փակված լինելու» ախտանիշով, երբ նկատվում է ցանկացած արտաքին ազդակների նկատմամբ մարդու ադեկվատ արձագանքի բացակայություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել