• Latest news

Երեխաներին որքա՞ն երկար է կարելի նստել հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ

27 նոյեմբերի, 2018  17:20

Երեխաների համար վնասակար է միեւնույն տեղում երկար նստելը. առողջ լինելու համար նրանք օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ շարժվեն: Ինչպես նշեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, երեխաներին խորհուրդ է տրվում հեռուստացույցի առջեւ անցկացնել օրական 20 րոպեից ոչ ավելի, իսկ համակարգչի կամ գաջեթների առջեւ՝ 15 րոպեից ոչ ավելի:

Ժամանակակից երեխաների մեծ մասը հեռուստացույցի եւ համակարգչի առջեւ ավելի շատ է ժամանակ անցկացնում, ավելին՝ նրանք ստիպված են բավական ժամանակ էլ անցկացնել դասերի համար, եւ արդյունքում ստացվում է, որ երեխաները օրվա մեծ մասը նստած են՝ շարժվելու փոխարեն:

Մասնագետի խոսքով՝ ցանկացած տարիքում ֆիզիկական ակտիվության պակասը վնասակար է եւ զգալիորեն մեծացնում է մի ամբողջ շարք ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ սիրտ-անոթային, օնկոլոգիական եւ շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Օրինակ՝ ուղիղ աղիի քաղցկեղի զարգացման հավանականությունը անմիջականորեն կապված է նստակյաց կենսակերպի հետ, ինչն արդեն հաստատել են մեծ թվով հետազոտություններ:

Այս բոլոր խնդիրները կանխարգելելու համար միջինվիճակագրական մեծահասակ մարդուն խորհուրդ է տրվում ֆիզիկական ակտիվությանը տրամադրել շաբաթական 150 րոպեից ոչ պակաս: Իսկ երեխան, ինչպես պնդում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը, պետք է ակտիվ լինի օրական գոնե 2-3 ժամ. եւ խոսքը ոչ միայն սպորտով զբաղվելու մասին է, քայլելը նույնպես հաշվարկվում է: Դե իսկ սպորտի եւ ֆիզիկական ակտիվության հանդեպ սերը, ինչպես շեշտեց փորձագետը, պետք է մանկուց ներարկել, այդ դեպքում երեխան ավելի առողջ կմեծանա, իսկ սպորտը նրա կյանքի մի մասը կդառնա նաեւ մեծ տարիքում:

Երեւանի 20 դպրոցներում անցկացված հետազոտության համաձայն՝ հարցմանը մասնակցած 10-14 տարեկան 1085 երեխաների 63,7 տոկոսը 2015 թվականին ֆիզիկական ակտիվությանը կանոնավոր կերպով ժամանակ է հատկացրել: 2017 թվականին նրանց թիվը հասել է 69,6 տոկոսի: Ավելին՝ ավելի մեծ թվով երեխաներ են սկսել հասկանալ, որ առողջության պահպանման համար ֆիզիկական ակտիվությունն իսկապես կարեւոր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է