• Latest news

Կանաչ թեյն օգտակար է ոսկորների համար

29 նոյեմբերի, 2018  22:20

Կանաչ թեյի ամենօրյա օգտագործումը բարձրացնում է ոսկորների խտությունը եւ նվազեցնում կոտրվածքների ռիսկը, հատկապես կանանց  մոտ: Xinhua-ն հաղորդում է, որ համապատասխան հետազոտությունն անցկացվել է Հասարակական առողջապահության դպրոցի մասնագետների ջանքերով՝ Պեկինի համալսարնի համագործակցությամբ:

Ընդհանուր առմամբ հետազոտությանը ներգրավվել է Չինաստանի ավելի քան 450 հազար բնակիչ: Նրանց մոտ, ովքեր ավելի քան 30 տարի թեյ են խմել, կոտրվածքների փոքր հավանականություն է նկատվել:

Այսպես, եթե համեմատություն անցկացնենք նրանց հետ, ովքեր թեյ չեն խմում, ապա այս ըմպելիքի 30 տարվա ստաժ ունեցողների մոտ ազդրի կոտրվածքի ռիսկը 20-30 տոկոսով ցածր է:

Հատկանշական է, որ ավելի վաղ հետազոտություններում հայտնաբերվել է թեյ խմելու եւ մենոպաուզայի ժամանակ կանանց ոսկորների ամրության միջեւ կապը:

Մասնագետները նշում են, որ թեյը կարող է ազդել ոչ միայն ոսկրերի ամրության վրա, այլեւ բարելավել կոնցենտրացիայի աստիճանը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի