• Latest news

Վիտամին C-ն օգտակար է ծխող կանանց երեխաների համար

8 դեկտեմբերի, 2018  13:00

Եթե ծխող կանայք հիղության ժամանակ վիտամին C են օգտագործում, ապա նրանց երեխաների թոքերի վիճակը բարելավում է: Այս մասին ասվում է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում հրապարակված հոդվածում:


Հետազոտությանը ներգրավված է եղել ծխող 300 հղի կին, որոնց կեսը օրական դոզան 5 անգամ գերազանցող չափով վիտամին C-ով սննդային հավելումներ է ընդունել: Փորձի մասնակիցների մյուս մասը պլացեբո է ստացել:
Ծննդաբերությունից երեք ամիս անց չափվել է նորածնի շնչած եւ արտաշնչած օդի քանակը, թոքերի ծավալը եւ այլ ցուցանիշներ:


Պարզվել է, որ այն երեխաների թոքերը, որոնց մայրերը հղիության ժամանակ վիտամին C են ընդունել, 7-9 տոկոսով ավելի շատ օդ են քաշել, քան պլացեբո ընդունածների երեխաները:
Գիտնականները նշում են, որ նիկոտինը կարող է միանալ ասկորբինաթթվի հետ՝ դրանով իսկ նվազեցնելով դրա պարունակությունը կնոջ օրգանզիմում: Դա իր հերթին հղի է ապագա երեխայի բջիջներում դրա քրոնիկ բացակայությամբ:


Մասնագետներն ընդգծում են, որ C վիտամինի ընդունումը, չնայած երեխայի թոքերի վրա դրական ազդեցությանը, չի նվազեցնի ճարպակալման, վարքագծային խնդիրների եւ նիկոտինի հետ կապված այլ շեղումների զարգացման վտանգը:


Այս կապակցությամբ կանայք, որոնք մտահոգվում են իրենց երեխայի առողջությամբ, խորհուրդ է տրվում հղիության ժամանակ թողնել ծխելը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է