• Latest news

Նոր ֆիթնես-ապարանջանը կարող է ախտորոշել դեպրեսիան

11 դեկտեմբերի, 2018  10:30

Draper ընկերության ինժեներները նոր ապարանջան են ստեղծել, որի միջոցով կարելի է ախտորոշել դեպրեսիան: Ապարանջանը կոչվում է SysteMD (System with Sensors to Evaluate Mental Disorders – մտավոր խանգարումների ախտորոշման համակարգ):

Ֆիթնես-ապարանջաններն այսօր ամբողջ աշխարհում շատ տարածված են, այս գաջեթները հետեւում են այնպիսի ցուցմունքների, ինչպես՝ երակազարկը, քայլերի եւ այրած կալորիաների քանակությունը: SysteMD-ն, սակայն, այս բոլոր ապարանջաններից տարբերվում է եւ կարող է ախտորոշել դեպրեսիայի ու տագնապային վիճակի նշանները:

Համակարգի լիարժեք աշխատանքի համար նաեւ պահանջվում է գլխին հագցնել հատուկ սարք, որը նման է թեթեւ սաղավարտի կամ մազակալի: Իսկ ապարանջանները պետք է հագցնել դաստակին եւ կոճին, ինչը թույլ կտա միաժամանակ հետեւել սրտի զարկին, քրտնարտադրության քանակությանը, շնչառությանը եւ նույնիսկ բբի տրամագծին:

Այս ցուցանիշները հավաքվում եւ վերլուծվում են համակարգչով, իսկ արդեն ախտորոշումը կատարվում է դրանց հիման վրա:

Ինչպես հայտնի է, դեպրեսիայի դեպքերի մեծ մասը չախտորոշված է մնում, քանի որ մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ խնդիր ունեն եւ պետք է մասնագետի դիմել: Մինչդեռ դեպրեսիային բնորոշ ֆիզիկական ախտանիշները միանգամայն հնարավոր է հայտնաբերել, եւ այս սարքը թույլ է տալիս դա անել: Իսկ ժամանակին սկսված բուժումը մեծացնում է դեպրեսիայի տեւողության կրճատման հնարավորությունը եւ մարդու կյանքի որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել