Ֆերինյոն իր Твиттер-յան էջում հրապարակել է հիվանդասենյակից լուսանկար՝ տեղեկացնելով, որ անհաջող ներարկումից հետո իր երկգլուխ մկանի մեջ ջուր է հավաքվում:
Պատվաստանյութերի ներարկման հետ կապված ուսի վնասվածքները (shoulder injuries related to vaccine administration, SIRVA) չափազանց հազվադեպ են պատահում: SIRVA-ն ձուսպային պարկում ներարկման հետեւանք է: Դրա հետեւանքով մարդը դժվարություններ է ունենում ձեռքը բարձրացնել փորձելիս, նրա մոտ առաջանում է սուր ցավ եւ խանգարված քուն:
ԱՄՆ-ում SIRVA-ի դեպքերի հայտնաբերման հետ կապված՝ Դաշնային գանգատարկման դատարանին կից հատուկ կոմիտե է ստեղծվել: Սա նշանակում է, որ պատվաստման հետեւանքով վնասվածքից հետո տուժողը կարող է դատարան դիմել՝ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման վճարման հասնելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր