• Latest news

10 լավագույն բուժիչ մթերք

1 հունիսի, 2014  23:14

Մեզանից շատերը գիտեն, որ հակաօքսիդանտները օգնում են մեր օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են մեր ԴՆԹ-ում առկա առողջ բջիջները։ Եթե մեր սննդակարգում հակաօքսիդանտներ չլինեն, ապա մենք կարող ենք ավելի ընկալունակ լինել քաղցկեղային բջիջների նկատմամբ եւ ավելի շուտ կծերանանք։ Ահա հարուստ հակաօքսիդանտներով հարուստ 10 մթերքների ցանկը, ըստ Aashpazi.com-ի։

Վիտամնիններ А, С եւ Е հակաօքսիդանտների ամենալավ աղբյուրներից են, ասել է գրանցված դիետոլոգ եւ հավաստարմագրված անձնական մարզիչ Կարիսա Բեալերտը, հայտնում է Medical Daily-ին։ «Հատապտուղները ընդհանրապես շատ հակաօքսիդանտներ են պարունակում, բայց մյուս մրգերը, որոնց մասին Դուք միգուցե չեք էլ մտածել (օրինակ լոբի, արտիճուկներ եւ կարտոֆիլ) նույպես հարուստ են հակաօքսիդանտներով», - ասել  նա։

1. Սալոր

Հակաօքսիդանտների աղբյուր հանդիսացող այս չորամրգերը առհասարակ մի շարք վիտամինների աղբյուր են հանդիսանում։ Սալորը նաեւ նվազեցնում է արյան մեջ առկա վնասակար խոլեստերինի մակարդակը եւ ամրացնում է ոսկորները։

2. Ազնվամորի

Հակաօքսիդանտներով հարուստ այս հատապտուղը կօգնի Ձեզ նիհարել։ Այն նաեւ շատ օգտակար է սիրտ-անոթային համակարգի առողջությունը պահպանելու  համար։

3. Մեխակ

Մեխակը բժշկության մեջ օգտագործվում է որպես հակաօքսիդանտ եւ հակասնկային միջոց։ Այն նաեւ կիրառվում է որպես համեմունք  եւ շատ ազդեցիկ է բորբոքումները նվազեցնելու, ատամի ցավը մեղմելու եւ անգամ սեռական առողջությունը բարելավելու համար։

4. Ելակ

Ելակը շատ կարեւոր է առողջության եւ մաշկի պահպանման համար։ Այս միրգը նվազեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը եւ կարող է նպաստել սրտի առողջությանը։ 2011թ. կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ելակը բարձրացնում է հակաօքսիդանտների մակարդակը արյան մեջ եւ կարող է օգնել կանխել քրոնիկ հիվանդությունները։ Ելակը ունի ֆենոլային միացությունների մեծ կոնցենտարցիա (օրինակ, ֆլավոնոիդները հայտնի են իրենց հակաօքսիդանտային հատկություններով)։ Բջջային մակարդակում նրանք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, դրանով իսկ նվազեցնելով սրտային հիվանդությունների, քաղցկեղի, դիաբետի եւ տկարամտության առաջացման վտանգը։

5.Լոռամիրգ

Այս սուպեր հատապտուղը կարող է օգնել բարձրացնել իմունային համակարգը։ Այն բավականին դրական ազդեցություն ունի միզուղիների վարակների բուժման համար, ինչպես նաեւ երիկամներում քարերի առկայության դեպքում։

6. Հունական ընկույզ

Հունական ընկույզը պարունակում է ավելի մեծ չափաբաժնով հակաքաղցկեղային հակաօքսիդանտներ։ Բացի այդ, այն կարող է օգտակար լինել 2 տիպի շաքարային դիաբետի բուժման եւ առողջ սիրտ ունենալու համար։

7. Հապալաս

Այս հատապտուղները հակաօքսիդանտների շատ լավ աղբյուր են եւ օգնում են պահպանել սրտի առողջությունը։ Դրանք կարող են կանոնավորել արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ դիաբետիկների համար այն գրեթե դեղամիջոց է։ «Հատապտուղները՝ հատկապես մոշը, հապալասը եւ ազնվամորին, գլխավորում են հակաօքսիդատների աղբյուր հանդիսացող նյութերի իմ ցուցակը։ Բայց պետք է դրանք հում օգտագործել, եւ մի բուռ հապալաս ուտելով՝ Դուք հակաօքսիդանտների մի մեծ չափաբաժին կստանաք»,-ասել է դիետոլոգ Բեթ Էլեն Դիգլիոն։

8.  Լոբի

Լոբին շատ հարուստ է հակաօքսիդանտներով եւ բջջանյութով։ Այն նաեւ շատ օգտակար է մարսողության համար։

9. Մոշ

Մոշը հակաօքսիդանտներով հարուստ հատապտուղներից մեկն է։ Օրեգոն համալսարանի Berry Health Benefits ցանցը հաստատել է, որ մոշը պարունակում է էլլագիկ թթու, վիտամին С եւ բջջանյութ, որոնք կանխում են որոշ տեսակի քաղցկեղների առաջացումը։

10. Կարմիր փոքր լոբի

Այս տեսակի լոբին (ոչ սովորական լոբին) շատ օգտակար է ոսկորների ու ատամների համար եւ անգամ նվազեցնում է սրտային նոպաների վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել