• Latest news

Հայաստանում սեզոնային գրիպի դեմ արդեն պատվաստվել է 27 184 մարդ

24 դեկտեմբերի, 2018  18:36

Դեկտեմբերի 22-ի տվյալներով՝ Հայաստանում սեզոնային գրիպի դեմ արդեն պատվաստվել է 27 184 մարդ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ԱՆ իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ երկրի պոլիկլինիկաների միջեւ արդեն բաշխել են գրիպի դեմ պատվաստանյութի 54 430 դեղաչափ: Այս պատվաստանյութերի գրեթե կեսն արդեն օգտագործվել է:

Խորհուրդ է տրվում առաջին հերթին պատվաստվել, այսպես կոչված, մեծ ռիսկի խմբի մեջ մտած մարդկանց. նրանք են՝ բուժաշխատողները (նրանք մեծ թվով հիվանդների հետ են աշխատում եւ ենթակա են վարակվելու վտանգին), հղիները, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով  եւ 65-ն անց մարդիկ: Գայանե Սահակյանը նշեց, որ այս բոլոր մարդիկ գրիպի հանդեպ հատկապես խոցելի են. վարակվելու դեպքում նրանց մոտ մեծ է անբարենպաստ ելքով ծանր բարդությունների զարգացման հավանականությունը, այս պատճառով աշխատում են նրանց առաջին հերթին պատվաստել:

Պատվաստում են նաեւ զինծառայողներին, փակ հաստատություններում գտնվող մարդկանց (այդ թվում՝ ծերանոցներում եւ այլն), որտեղ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հավանականությունը նույնպես շատ մեծ է:

Եթե դուք մտնում եք թվարկված ռիսկի խմբերից որեւէ մեկի մեջ, խորհուրդ է տրվում դրա պատճառով բարդություններից խուսափելու համար պատվաստվել:

Նշենք, որ գրիպի դեմ պատվաստումը հակացուցված է մինչեւ 6 ամսական երեխաներին եւ պատվաստանյութի որեւիցե բաղադրիչի նկատմամբ ալերգիայով մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել