• Latest news

2-րդ տիպի դիաբետի բուժման տարածված դեղերը անվտանգ չեն. հետազոտություն

25 դեկտեմբերի, 2018  10:27

Պարզվել է, որ 2-րդ տիպի դիաբետի բուժման տարածված դեղերը անվտանգ չեն: Xinhua-ն հայտնում է, որ խոսքը սուլֆոնիլմոչեւինի եւ բազալ ինսուլինի մասին է:

Գիտնականները պարզել են, որ այս դեղամիջոցները մեծացնում են սրտի նոպայի, կաթվածի եւ նույնիսկ վերջույթների անդամահատման հավանականությունը: Սովորաբար սուլֆոնիլմոչեւին եւ բազալ ինսուլին նշանակում են մետֆորմին ընդունելուց հետո:

Հետազոտությանը մասնակցել է 132737 դիաբետիկ: Պարզվել է, որ սուլֆոնիլմոչեւին ընդունելուց հետո սիրտ-անոթային բարդությունների հավանականությունը 36 տոկոսով մեծացել է, իսկ բազալ ինսուլին ստանալու դեպքում՝ 200 տոկոսով: Այս ցուցանիշները ներկայացվել են նոր դասի դեղամիջոցներ՝ ԴՊՊ-4 (դիպեպտիդիլ պեպտիդազա) ինհիբիտորներ ընդունելու համեմատությամբ:

Մասնագետների կարծիքով՝ մետֆորմինից հետո արժի նշանակել այնպիսի հակադիաբետիկ միջոցներ, ինչպես GLP-1 ագոնիստները կամ լիրագլուտիդը, SGLT-2 ինհիբիտորները կամ էմպագլիֆլոզինը, ԴՊՊ-4 ինհիբիտորը կամ էլ սիտագլիպտինը:

Մինչդեռ, սուլֆոնիլմոչեւինի եւ բազալ ինսուլինի համեմատությամբ դրանք բոլորը զգալիորեն ավելի թանկ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել