• Latest news

Պատանին Աստվածաշնչի եւ Ղուրանի ԴՆԹ է իրեն ներարկել  

26 դեկտեմբերի, 2018  16:30

Կենսահաքերը կոդավորել է  երկու կրոնական տեքստերի տեղեկատվությունը եւ դրանց ԴՆԹ-ից իրեն ներարկում է արել: Այս մասին հաղորդում է National Geographic-ը:

Ավելի վաղ կենսաինժեներները մշակել էին ԴՆԹ-ում տվյալների պահպանման մեթոդը: Ծածկագիրը բաժանվել էր երկու ուղղություններով բազմաթիվ վերածածկվող հատվածների՝ տեղեկատվության ծածկագրմամբ, իսկ հատուկ ստեղծված ծածկագրման սխեման թույլ էր տվել խուսափել 4 նուկլեոտիդների կրկնություններից:

Նոր մեթոդը թույլ է տալիս ԴՆԹ-ով ընդամենը մեկ փորձանոթում բարձր որակի ավելի քան 100 մլն ժամ տեսանյութ տեղավորել: Հայտնագործության բացասական կողմը չափից ավելի երկար տեւող վերծանումն է:

Կենսահաքերի գաղափարներից մեկը գենոմների անալիզն ու մոդիֆիկացիան է: Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից 16-ամյա կենսահաքեր Ադրիեն Լոկատելին (Adrien Locatelli) որոշել է նման փորձն իր վրա կատարել:

Դեռահասը ծածկագրել է Կենաց գրքի որոշ կերպարների անունները, ինչպես նաեւ Ղուրանի 13-րդ գլուխը: Լաբորատորիայում սինթեզելով մակրոմոլեկուլները՝ նա դրանք իրեն է ներարկել՝ ամեն մի ոտքին մեկական տեքստ:

Հատկանշական է, որ փորձի մասին իր հոդվածը ոչ մի հեղինակավաոր գիտական հրատարակություն չի համաձայնել տպագրել, իսկ արարքը դատապարտել են երկու կրոնների ներկայացուցիչները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել