• Latest news

Անսպասելի կապ․ Ատամների ոչ ճիշտ խնամքը կարող է հանգեցնել էրեկտիլային դիսֆունկցիայի

8 հունվարի, 2019  23:45

Գիտնականները անսպասելի կապ են գտել բերանի խոռոչի հիգիենայի եւ էրեկտիլային դիսֆունկցիայի միջեւ․ տղամարդիկ, որոնք ատամներն օրական երկու անգամ չեն մաքրում, երեք անգամ ավելի հաճախ են բախվում իմպոտենցիայի հետ, քան նրանք, ովքեր մանրամասն հետեւում են բերանի հիգիենային։

Journal of Sexual Medicine ամսագրում հրատարակված Jinan University (Չինաստան)-ի գիտնականների հետազոտությունների համաձայն, ատամների եւ լնդերի հիվանդությունների պրոֆիլակտիկան օգնում է պահպանել ոչ միայն լավ արտաքին տեսքը, խուսափել ներքին օրգանների հիվանդություններից, այլեւ խոչընդոտում է տղամարդկանց մոտ սեքսուալ պոտենցիայի նվազմանը։ Ատամների հետ կապված խնդիրները կարող են երեք անգամ մեծացնել իմպոտենցիայի ռիսկը։ 

Հետազոտություններին մասնակցել է ավելի քան 200 000 տղամարդ, որոնցից էրեկցիայի խանգարումներ նկատվել են նրանց մոտ, ով չի ապահովել բերանի խոռոչի պատշաճ խնամքը։ Տղամարդիկ, ովքեր պարբերաբար մաքրել են ատամները, մոտ 2,9 տոկոսով ավելի հազվադեպ են տառապել էրեկտիլային դիսֆունկցիայից։

Գիտնականների խոսքով՝ դա կարող է կապված լինել ատամների խնդիրներից առաջացած բորբոքային պրոցեսների հետեւանքով տեստոստերոնի նվազման հետ։ Բացի այդ, ատամների ոչ ճիշտ խնամքն ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։

Մասնագետները պնդում են, որ առողջական խնդիրներից խուսափելու համար բավական է ատամներն օրական երկու անգամ լվանալ եւ պարբերաբար այցելել ատամնաբույժին։ Ընդ որում, գիտնականները հիշեցնում են, թե պետք է հաշվի առնել, որ իմպոտենցիայի պատճառ կարող են դառնալ ծխելը եւ շաքարախտը։

Հետաքրքիր է, որ մեկ տարի առաջ University of Granada (Իսպանիա)-ի գիտնականները եւս պարզել էին էրեկտիլային դիսֆունկցիայի եւ բերանի խոռոչի խնամքի միջեւ կապը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է