• Latest news

Մաթեմատիկոսները պատմել են, թե ինչով է պայմանավորված մարդկանց անվստահությունը պատվաստումներին

15 հունվարի, 2019  22:29

Ինչու է պատվաստումը որոշ մարդկանց մոտ անվստահություն առաջացնում: Մաթեմատիկոսներին, կարծես թե, հաջողվել է գտնել այս հարցի պատասխանը:

Միացյալ Նահանգների Դարտմուտի քոլեջի գիտնականների կարծիքով, դա կարելի է բացատրել հիստերեզիսով, որն օգտագործվում է նաեւ սոցիոլոգիայում՝ բացատրելու համար հասարակական կարծիքի ձեւավորման եւ կառավարման գործընթացը:

Հիստերեզիսի ազդեցությունը հիմնականում կապված է ռիսկերից վախի եւ պատվաստումների արդյունավետության նկատմամբ մարդկանց անվստահության հետ: «Կրակի վրա յուղ է ավելացնում» բացասական փորձը կամ բացասական վերաբերմունքը պատվաստումներին: Բացասական վերաբերմունք են ձեւավորում, օրինակ, պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների ձախողումները, որոնց մասին տեղեկությունները մեծացնում են պատվաստումներին հանրային անվստահությունը:

Կասկածամտությունն աճում է պատվաստանյութերում կողմնակի ազդեցությունների առկայության պատճառով:

Եթե ելնենք ուսումնասիրության հեղինակների կազմած մաթեմատիկական մոդելներից, ապա հանրությունը պատրաստ կլինի ընդունել պատվաստանյութերն այն դեպքում, երբ դրանց արդյունավետությունը հասնի որոշակի ցուցանիշների: Միեւնույն ժամանակ, գիտնականների մեկ ձախողման կամ բացասական արձագանքների պատճառով բնակչության շրջանում պատվաստումների մակարդակը կարող է ընկնել ամենակարճ ժամանակում: Մինչդեռ պատվաստումների նկատմամբ վստահությունը վերականգնելու համար երկար տարիներ կպահանջվեն:

Փորձագետների կարծիքով, հնարավոր է բարելավել իրավիճակը`դրական վերաբերմունք ձեւավորելով հասարակության մեջ պատվաստանյութերի նկատմամբ՝ ավելի արդյունավետ պատվաստանյութեր ստեղծելու, ինչպես նաեւ հանրային իրազեկման բարձրացման (ներառյալ տարբեր քարոզարշավների) միջոցով:

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել