Քեմբրիջի համալսարանի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են ճարպակալման պատճառը: Պարզվել է, որ ավելորդ կիլոգրամների վրա ազդում են սեմաֆորինի մոլեկուլները, որոնք առկա են պտղի զարգացող հիպոթալամուսում:
MedicalXpress-ը հայտնում է, որ հիպոթալամուսը կարեւոր դեր է խաղում արյան մեջ շաքարի մակարդակի եւ սննդի գործածման կարգավորման գործում: Մկների վրա կատարված փորձի շրջանակում գիտնականներն արգելափակել են սեմաֆորինների ազդանշանները, ինչի հետեւանքով ուղեղի բջիջները դադարել են պատշաճ ձեւով աճել: Սա բերել է կրծողների մարմնի զանգվածի մեծացման:
Ճարպակալմամբ տառապող մարդկանց տվյալները վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ նրանք, ում մոտ ավելորդ քաշը դիտվել է մանկությունիից, ավելի հաճախ են ունեցել գեներում մուտացիաներ, որոնք մասնակցում են սեմաֆորինի փոխանցմանը: Այսպիսով, սեմաֆորինները իսկապես ազդում են քաշի կարգավորման պրոցեսների վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր