• Latest news

«Արտույտները» շիզոֆրենիայով եւ դեպրեսիայով ավելի հազվադեպ են տառապում, քան «բուերը». հետազոտություն

30 հունվարի, 2019  15:45

Լավ նորություններ լուսաբացին արթնացողների համար. «արտույտները» 35 տոկոսով ավելի հազվադեպ են դեպրեսիայով տառապում, քան «բուերը»: Հետազոտության շրջանակում վերլուծվել է 450 հազար բրիտանացիների եւ 250 հազար ամերիկացիների տվյալների գենետիկ բազան: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է «բուերի» եւ «արտույտների» 351 գենետիկ տարբերակ, որոնցից 327-ը նախկինում գիտությանն անհայտ էին:

«Արտույտների» գեներով մարդիկ 11 տոկոսով ավելի հազվադեպ են տառապում շիզոֆրենիայով: Դրանից բացի, նրանք իրենց կյանքից ավելի գոհ են, քան «բուերը»: Ուշագրավ է, որ «բուերի» եւ «արտույտների» օրգանիզմը կոֆեինին տարբեր կերպ է արձագանքում:

Էքսեթերի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները նշում են, որ գիշերային առույգության կողմնակիցները ենթակա են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների, այդ թվում՝ շիզոֆրենիայի զարգացման մեծ վտանգի: Միաժամանակ, այս փոխկապվածության լիակատար պատկերը պարզելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ:

Գիտնականների կարծիքով՝ դեպրեսիային «բուերի» հակվածությունը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ չնայած ուշ քնելուն, նրանք, միեւնույն է, ստիպված են վաղ արթնանալ՝ աշխատանքի գնալու համար:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել