• Latest news

Մասնագետներն առաջարկում են մալարիայի դեմ պատվաստման նոր մոտեցում

6 փետրվարի, 2019  23:45

Institute for Molecular Engineering at the University of Chicago-ի գիտնականները մալարիայի դեմ պատվաստանյութը ճիշտ տեղը հասցնելու ինովացիոն համակարգ են մշակել, որն ապահովում է իմունային բջիջների վրա թիրախային ազդեցությունը, որը ավելի հզոր իմունային պատասխան է տալիս հակամարմինների արտադրման տեսքով:

Մալարիայի դեմ պատվաստանյութը վաղուց գոյություն ունի, սակայն դրա արդյունավետությունը 50 տոկոսից չի անցնում: Նոր մոտեցումը կարող է հնարավորություն տալ հաղթահարել այդ պատնեշը եւ այս հիվանդությունից ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովել:

Ինչո՞ւ է մալարիայի դեմ արդյունավետ պատվաստանյութի մշակումն այդքան խնդրահարույց: Բանն այն է, որ պատվաստանյութը ներարկելուց հետո անհրաժեշտ է ե՛ւ ախտածինից պաշտպանություն, ե՛ւ հատուկ իմունային բջիջների առկայություն մարմինը վարակված բջիջներից մաքրելու համար: Այս նպատակով վերցնում են սպիտակուց-հակագեներ, որոնք ստացվել են հարուցիչից, եւ դրանք փոփոխում են ադյուվանտ միացության միջոցով, որն առաջացնում է հակաբորբոքային պատասխան: Հակագենը իմունիտետին ծանոթացնում է ինֆեկցիայի հետ, իսկ ադյուվանտն ակտիվացնում է ախտածին յուրահատուկ Т-բջիջները, որոնք օգնում են մարմինը մաքրել վարակված բջիջներից: Նման մոտեցումն օգտագործվում է կապույտ հազի, մարդու պապիլոմա վիրուսի եւ մալարիայի դեմ պատվաստանյութերում:

Հակագեների արդյունավետության հետ կապված հարցեր չկան, իսկ ահա ադյուվանտների դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. դրանք պետք է հասցնել ճշգրիտ տեղը, այլապես բորբոքային պրոցեսը կտարածվի ամբողջ օրգանիզմում: Չիկագոյացի գիտնականներն օգտագործել են պոլիմերային ադյուվանտ, որը կազմված է ադյուվանտի բազմաթիվ մոլեկուլներից, որոնք իրար են միացած մանյակի ուլունքների նման, եւ մանոզից (շաքարի տեսակ): Դրանց են հավելել անհրաժեշտ հակագենը:

Քանի որ բակտերիաների եւ վիրուսների մակերեւույթին շատ շաքար կա, ավշահանգույցներում դենդրիտային բջիջները շաքարի նկատմամբ ռեցեպտորներ ունեն: Սա մարմնին թույլ է տալիս ախտածինները ճանաչել: Հենց մանոզով պատվաստանյութը մարմնի մեջ է հայտնվում, այն անմիջապես թիրախավորում է դենդրիտային բջիջները, որոնք ակտիվացնում են իմունային Т-բջիջները: Այս սխեման թույլ է տալիս հզոր իմունային պատասխանի պահպանման պարագայում խուսափել համակարգային բորբոքման զարգացումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել