• Latest news

Կարելի՞ է արդյոք երիտասարդացնել սիրտը

13 փետրվարի, 2019  16:48

Տարիքի հետ սրտի առողջությունը նկատելիորեն թուլանում է, ինչը հանգեցնում է մի ամբողջ շարք խնդիրների եւ հիվանդությունների։ Բայց տարիքային փոփոխությունները, հնարավոր է, կարելի է կանխել։ Սրտի բրիտանական ֆոնդի սրտաբանները հայտնաբերել են նոր միջոց, որը թույլ է տալիս կանխել տարեց մարդկանց սրտի անբավարարության զարգացումը։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է EMBO Journal ամսագրում։

Սրտի անբավարարությունը (սիրտը չի կարողանում արդյունավետ արյուն մատակարարել մարմնին) սովորաբար զարգանում է սրտամկանի վնասվելու հետեւանքով (սրտի նոպայից հետո՝ օրինակ)։ Տարեց մարդիկ այս խնդրին բախվում են շատ ավելի հաճախ, քան երիտասարդները։

Գիտնականների ուշադրության կենտրոնում են հայտնվել ծերացող բջիջները, որոնք հայտնի են նաեւ զոմբի-բջիջներ անվանումով։ Այդ բջիջները առաջանում են սրտում եւ հանգեցնում սրտի անբավարարության։ Իրականում, ծերանալուն զուգընթաց, զոմբի-բջիջները սկսում են հայտնվել ամբողջ մարմնում։ Թեեւ դրանք մեռած չեն, բայց ինչպես հարկն է չեն գործում եւ կարող են իրենց շարքերում «հավաքագրել» կողքի բջիջներին։

Ըստ հետազոտողների՝ մարմնի այլ հատվածներում զոմբի-բջիջների հայտնվելը սովորաբար պայմանավորված է մարմնաչափերի կարճացմամբ, ինչը տեղի է ունենում ամեն անգամ, երբ բջիջը կիսվում է։ Մարմնաչափերը քրոմոսոմների պաշտպանական տարրեր են, որոնց երկարությամբ, ինչպես պնդում են որոշ մասնագետներ, կարելի է որոշել մարմնի կենսաբանական տարիքը եւ անգամ կյանքի հնարավոր տեւողությունը։

Սակայն սրտի բջիջները՝ կարդիոմիոցիտները, հազվադեպ են կիսվում։ Փորձագետները պարզել են, որ զոմբի-բջիջներ դրանք դառնում են հենց սթրեսի պատճառով։

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, եթե ծերացող մկների սրտերից հեռացնում էին զոմբի-կարդիոմիոցիտները (գենային ինժեներիայի միջոցով եւ դեղորայքի օգնությամբ), սիրտը վերականգնվում էր։ Մասնավորապես, վերանում էին տարիքի հետ կապված վնասվածքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել